Տեսություն

Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները
yay-5293716-digital.jpg
Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:
image153.jpg
 
Ջուրը համընդհանուր լուծիչ է:
 
analiz-vody.jpg
 
Ըստ ջրում լուծվելու հատկության նյութերը լինում են՝ լավ լուծվող, քիչ լուծվող և գործնականում չլուծվող:
 
hello_html_m16a60da6.jpg
 
Ջրում լավ են լուծվում իոնային և բևեռային կովալենտային կապերով միացությունները, և դա պայմանավորված է ջրի մոլեկուլների բևեռայնությամբ:
 
image132.jpg
 
Լուծման գործընթացն ուղեկցվում է և՛ ֆիզիկական, և՛ քիմիական երևույթներով:
 
Օրինակ՝ պղնձարջասպը՝ CuSO45H2O, ջրում կամ ամոնիակաջրում լուծելիս ստացվում են տարբեր գույներ ունեցող լուծույթներ, ինչը վկայում է վերը ասվածը:
 
averillfwk-fig17_004.jpg
    Ուշադրություն
  • Պինդ նյութերի լուծելիությունը, որպես կանոն, ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, քանի որ այն ջերմակլանիչ և դարձելի գործընթաց է:
     
  • Գազերի լուծելիությունը, որպես կանոն, ջերմաստիճանի բարձրացման հետ փոքրանում է, քանի որ այն ջերմանջատիչ և դարձելի գործընթաց է:
11222496.png
 
Ըստ լուծված նյութի և լուծիչի զանգվածների հարաբերակցության լուծույթները լինում եմ նոսր և խիտ: Յուրաքանչյուր նյութի որոշակի զանգված կարող է լուծվել տվյալ ծավալով կամ զանգվածով լուծիչում`տվյալ ջերմաստիճանի պայմաններում:
 
Ուշադրություն
  • Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է չհագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է գերհագեցած:
Այդ լուծույթները չափազանց անկայուն են, և դրանց ստացման համար պահանջվում են հատուկ պայմաններ:
 
Հագեցած լուծույթի կոնցենտրացիայով որոշվում է տվյալ նյութի լուծելիությունը կամ լուծելիության գործակիցը:
Լուծելիությունը նյութի առավելագույն զանգվածն է (գ), որը կարող է լուծվել \(100\) գ ջրում՝ տվյալ ջերմաստիճանի պայմաններում. Լ=m(լ.ն.)m(ջուր)100
Լուծույթների կոնցենտրացիայի արտահայտման բազմաթիվ ձևեր կան, որոնցից առավել կիրառելի են հետևյալները.
  • Լուծված նյութի զանգվածային բաժինը լուծված նյութի զանգվածի հարաբերությունն է լուծույթի զանգվածին.ω=m(լ.ն)m(;թ), կամ՝ ω=m(լ.ն)m(;թ)\(·100\)%
  • Լուծույթի մոլային կոնցենտրացիան լուծված նյութի քանակի հարաբերությունն է լուծույթի ծավալին. Cm=n(լ.ն.)V(լթ), որի չափողականությունն է մոլ/լ: 
  • Լուծված նյութի մոլային բաժինը լուծված նյութի քանակի հարաբերությունն է լուծիչի և լուծված նյութի քանակների գումարին. ϕ=nxn, կամ՝ ϕ=nxn\(·100 \)%
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010