Տեսություն

Նյութերը, որոնցից կազմված են ֆիզիկական մարմինները, իրենց հերթին կազմված են մասնիկներից` մոլեկուլներից:
Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից: 
Ատոմ հունարեն նշանակում է անբաժանելի. քիմիական ճանապարհով այն չի բաժանվում, սակայն ֆիզիկական ճանապարհով այն բաժանվում է առավել փոքր, այսպես կոչված տարրական մասնիկների: 
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:
 download (2).jpg
Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից  և  զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց  լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից
images (12).jpg
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմի միջուկի բաղադրության փոփոխություն տեղի չի ունենում:
 
Միջուկի շուրջը առկա էլեկտրոնների թիվը հավասար է միջուկում առկա  պրոտոնների թվին, հետևաբար, ատոմն էլեկտրաչեզոք է: Պրոտոնների թիվը հավասար է միջուկի դրական լիցքին կամ քիմիական տարրերի պարբերական համակարգում այդ տարրի ատոմային համարին (կարգաթվին): 
 
Նեյտրոնները, տեղավորվելով դրական լիցքավորված պրոտոնների միջև, խոչընդոտում են նրանց փոխադարձ վանումը: Նեյտրոնների թիվը ատոմի միջուկում  պրոտոնների թվից կամ մեծ է, կամ էլ հավասար:
 
Ատոմի զանգվածը հիմնականում պայմանավորված է միջուկի զանգվածով:
Միջուկի նույն դրական լիցքով ատոմների համախումբը անվանում են քիմիական տարր: Դրանք հաճախ հանդիպում են տարատեսակ ատոմների ձևով, որոնք տարբերվում են միջուկում պարունակվող նեյտրոնների թվով: 
Ատոմի միջուկում առկա պրոտոնների \((Z)\) և նեյտրոնների \((N)\) գումարի թիվն անվանում են ատոմի զանգվածային թիվը \((A)\)՝
                                                                    \(A = Z+N\)
Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար և զանգվածային թվով, անվանում են իզոտոպներ:
Օրինակ՝   \(A(Li) = 3+4 =7\)
\( \)
 images 222(14).jpg  
 
 Տարրի իզոտոպները նշվում են միևնույն քիմիական նշանով, բացառությամբ ջրածնի:
 
 Օրինակ՝  Օ,816Օ,817Օ,818
Ջրածնի իզոտոպներն են՝ պրոտիումըH11դեյտերիումը,  D12, տրիտիումը  T13:

download111 (3).jpg