Տեսություն

\(XVIII\)  դարի երկրորդ կեսին և հատկապես  \(XIX\)  դարի առաջին կեսին բուռն զարգացում ապրեց քիմիա գիտությունը: Հայտնաբերվեցին քիմիական նոր տարրեր: \(XIX\)  դարի կեսերին դրանց թիվը հասնում էր ավելի քան  \(60\) -ի: Տարբեր երկրների մի շարք գիտնականներ ձեռնամուխ եղան արդեն մեծաթիվ քիմիական տարրերը դասակարգելու փորձերին:
Գիտնականները քիմիական տարրերը բաժանեցին երկու խմբի` մետաղների  և ոչ մետաղների:
Մետաղներն օժտված են բնորոշ հատկություններով` «մետաղական» փայլով, էլեկտրականության և ջերմության լավ հաղորդիչներ են, թափանցիկ չեն, նաև մեծ մասամբ պլաստիկ են:
 
avaz.png qarer1111.png
 
 Այս դասակարգման թերի կողմն այն էր, որ ոչ մետաղներ քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերից մի քանիսն արտաքին տեսքով մետաղներից էապես չէին զանազանվում, օրինակ՝ տելուրը  \((Te)\)  կամ գերմանիումը \( (Ge\)\()\), որն էլ շփոթության առիթ էր հանդիսացել:
 
 ge22.png qar111.png
 
Բացի նշված թերություններից, քիմիական տարրերի նման դասակարգումը նոր տարրերի որոնման հնարավորություն չէր ընձեռում: Քիմիական տարրերի շարքում այլ, ավելի նուրբ օրինաչափություններ փնտրելու անհրաժեշտություն առաջացավ, որն էլ հաջողվեց ռուս մեծանուն գիտնական Դմիտրի Մենդելեևին:
 
mendeleev.png
           Դմիտրի Մենդելեև
               ( 1834- 1907)

Պարբերական օրենքի հայտնագործումը
Մենդելեևը տարրերի համակարգման հիմք ընդունեց տարրի ատոմային զանգվածը՝  որպես ճշգրիտ չափելի ու կասկած չհարուցող հիմնարար քանակական հատկանիշ:
Նրան հաջողվեց բացահայտել տարրերի ատոմային զանգվածի ու քիմիական հատկությունների միջև առկա համընդհանուր պարբերական կապը:
Մենդելեևը \(63\) հայտնի տարրերի համար կազմեց առանձին քարտեր՝ գրանցելով յուրաքանչյուր տարրի և նրա միացությունների վերաբերյալ առավել կարևոր տեղեկությունները` քիմիական նշանը, անվանումը, բնույթը, հարաբերական ատոմային զանգվածը, օքսիդների, հիդրօքսիդների, բնորոշ աղերի  բանաձևերը և այլն:
Օրինակ
Նատրիում   \(11 \)                                                        
 \(Na\)                   
 Na2O – օքսիդ,պինդ  
\(NaOH\) - հիմք
\(NaCI\)- քլորիդ
 
Այդ քարտերը գիտնականը հաջորդաբար դասավորեց` ըստ տարրերի ատոմային զանգվածի աճման կարգի և սկսեց դիտարկել: Մենդելեևը հանկարծ նկատեց, որ տարրերի շարքում հստակ դիտվում է դրանց հատկությունների պարբերականություն` ատոմային զանգվածի մեծացման հետ հատկությունների կրկնություն:
 
Էլ ավելի կարևոր հայտնություն էր այն, որ պարբերաբար կրկնվում էին նաև փոփոխության բնույթն ու ընթացքը՝ մեկ տարրից մյուսին անցնելիս:

Նկատված օրինաչափությունների հիման վրա Մենդելեևը ձևակերպեց  \((1871թ.)\)  հռչակավոր պարբերական օրենքը:
Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև  միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից: