Տեսություն

Բոլոր նյութերը բնութագրվում են որոշակի հատկություններով: Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից: 
Հատկությունն այն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ՝ տարբերվում միմյանցից:  
Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:
Պինդ նյութեր են օրինակ՝ ոսկին, շաքարը, կավիճը և այլն:
 
nimages (1).jpgnimages (2).jpgdownload (1).jpg
 
Հեղուկ նյութեր են` կաթը, նավթը, բուսական յուղը և այլն:
 
ndownload (2).jpgnimages (3).jpgndownload (3).jpg
 
Գազային նյութեր են`  թթվածինը, ջրածինը, ածխաթթու գազը և այլն:
 
ndownload (5).jpgnimages (7).jpgndownload (6).jpg
 
Արտաքին պայմաններից կախված՝ միևնույն նյութը կարող է լինել տարբեր ագրեգատային վիճակներում:
Օրինակ
 Ջուրը 0Cից0  ցածր ջերմաստիճանում պինդ է, 0Cից0 մինչև 100C0 (101 ԿՊա մթնոլորտային ճնշման պայմանում)` հեղուկ, իսկ  100C0ից բարձր ջերմաստիճանում՝ գոլորշի:
nimages (6).jpgnimages (4).jpgndownload (4).jpg
 
Տարբեր հատկություններից ելնելով՝ նյութերը կիրառում են տարբեր նպատակներով: