Տեսություն

Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը: 
Օրինակ
Կատարենք փորձ.
Պատրաստենք երկաթի և ծծմբի փոշիների խիստ որոշակի զանգվածային` \(7:4\)  հարաբերությամբ խառնուրդ, 
 
DSC00510.JPG DSC00511.JPG
 
լցնենք փորձանոթի մեջ և տաքացնենք: Երբ  խառնուրդը փորձանոթում սկսում է սևանալ, տաքացումը դադարեցնենք: Փոխազդեցությունը շարունակվում է ինքնաբերաբար`  ռեակցիայի ընթացքում անջատված ջերմության հաշվին (ընթացող ռեակցիան ջերմանջատիչ է):
 
Ռեակցիան ավարտվելուց հետո փորձանոթը սառեցնենք մինչև սենյակային ջերմաստիճան և ուսումնասիրենք այն:
 
  DSC00515.JPG 
 
Ինչպես տեսնում ենք, փորձանոթում առաջացել է երկաթի սև սուլֆիդ, այն այլևս չի պարունակում ո'չ դեղին ծծումբ, ո'չ էլ մետաղական երկաթ: Դրանում համոզվելու համար բերանքսիվայր  շրջված փորձանոթը թափահարենք. ոչինչ չի թափվում, փորձանոթի տակ տեղադրված թուղթը մաքուր է:
 
DSC00516.JPG
 
Փորձանոթում տեղի է ունեցել երկաթի և ծծումբի առանց մնացորդի փոխազդեցություն:

 
Ջարդենք փորձանոթը և հետազոտենք ստացված նյութը, այն սև գույնի պինդ նյութ է: Մոտեցնենք մագնիսը, նյութը մագնիսի կողմից չի ձգվում: Նշանակում է, մետաղական երկաթ չի պարունակում:
 
DSC00259.JPG

Փորձը կրկնենք, սակայն ծծումբը վերցնենք ավելցուկով: Երբ փորձանոթում ռեակցիան դադարի և այն սառչի, ուսումնասիրենք պարունակությունը, բացի սև նյութից` երկաթի \((II )\) սուլֆիդից, այն պարունակում է նաև դեղին նյութ` ծծումբ: Այսինքն` ծծումբը լրիվ չի փոխազդել,  քանի որ վերցված էր ավելցուկով: 
 
DSC00519.JPG
 
  Փորձերը ցույց են տալիս,  մաքուր երկաթի սուլֆիդ կստացվի երկաթի ու ծծմբի միայն խիստ որոշակի զանգվածային հարաբերության դեպքում \((7:4)\)
Նման և բազմաթիվ այլ փորձեր կատարելով՝ պարզում են ցանկացած նյութի բաղադրությունը, որն արտահայտվում է քիմիական բանաձևով: