Տեսություն

Մոլեկուլ բառը լատիներեն նշանակում է ամենափոքր զանգված:
 
Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է:
Օրինակ
Սնդիկի օքսիդը, որպես նյութ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի նրա մոլեկուլը  \((HgO):\)  Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է սնդիկ  \((Hg)\) և թթվածին Օ2 պարզ նյութերի մոլեկուլների. սնդիկի օքսիդ նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.
 
սնդիկի օքսիդ =  սնդիկ  + թթվածին
Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն վերջինների, քիմիապես բաժանելի են:
 
Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ: 
 
Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ քլոր պարզ նյութի  քիմիական բանաձևն է Cl2:  Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս (երբ ինդեքսը հավասար է \(1\)-ի, այդ դեպքում չի գրվում):
 
Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2:  Ջրի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2, թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը`O3:
 
Նշված մոլեկուլները կարդացվում են ` օ – երկու,  էն – երկու,  հաշ – երկու –օ,  ցե –օ – երկու,  օ – երեք: 
 
qimia3332.png
                                               
                                                 Քիմիական բանաձև  SO3ինդեքս             
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը,
բ) այդ  նյութի մեկ մոլեկուլը,
գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած: