Տեսություն

Աղերի ստացման եղանակները հիմնված են անօրգանական միացությունների քիմիական հատկությունների վրա:
Աղերի ստացման հիմնական եղանակներն են.  
  
1. հիմքի և թթվի  փոխազդեցությունը՝
 
Ba(OH)2 + 2HCl = BaCl 2H2O      

2. ալկալու և թթվային օքսիդի փոխազդեցությունը՝
 
2NaOH + CO2 = Na2SO 3H2O
 
3. ալկալու և լուծելի աղի փոխազդեցությունը (եթե ջրում չլուծվող հիմք է առաջանում)՝
 
2KOH + CuCl2 = Cu(OH)2↓ + 2KCl

4. հիմնային օքսիդի ու թթվային օքսիդի փոխազդեցությունը՝
MgO + CO2 = MgCO3

 5. թթվի ու հիմնային օքսիդի փոխազդեցությունը՝
 
CuO + 2HCl = CuCl 2H2O
 
6. թթվի ու աղի փոխազդեցությունը, եթե անլուծելի թթու, անլուծելի աղ կամ պակաս ցնդող թթու է առաջանում՝
 
AgNO3 + HCl = AgCl↓ + HNO3

7. թթվի ու մետաղի փոխազդեցությունը՝
 
Zn + 2HCl = ZnCl2 + H2

8. երկու աղի լուծույթների փոխազդեցությունը, եթե որպես ռեակցիայի արգասիք անլուծելի աղ է առաջանում՝
 
K2CO 3MgSO4 = MgCO3↓ + K2SO4
  
9. աղի լուծույթի ու մետաղի փոխազդեցությունը, եթե մետաղը ջրի հետ անմիջականորեն չի փոխազդում և մետաղների համեմատական ակտիվության շարքում աղի բաղադրությունում առկա մետաղի համեմատ ձախ է տեղադրված՝

Zn+CuSO4=ZnCl2+CuCu+2AgNO3=Cu(NO3)+22Ag
  
10. մետաղի ու ոչ մետաղի փոխազդեցությունը՝

Ca + S = CaSZn+Br2=ZnBr2
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան «Քիմիա 8» Երևան  2014