Տեսություն

Հիմնային օքսիդների քիմիական հատկությունները
1. Ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով ջրում լուծվող հիմքեր՝ ալկալիներ:
Հիմնային օքսիդ \(+\) ջուր \(→ \)հիդրօքսիդ
Օրինակ
Կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում է կալցիումի հիդրօքսիդ:
 
CaO+H2OCa(OH)2
2. Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:
Հիմնային օքսիդ \(+\) թթու \(→\) աղ \(+\) ջուր
CuO+H2SO4CuSO4+H2O
 
3. Հիմնային օքսիդները կարող են փոխազդել այլ տեսակի (թթվային և երկդիմի) օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:
Հիմնային օքսիդ \(+\) թթվային օքսիդ \(→\)աղ
Օրինակ
Մագնեզիումի օքսիդը փոխազդելով ածխածնի (\(IV\)) օքսիդի հետ՝ առաջացնում է մագնեզիումի կարբոնատ:
 
MgO+CO2MgCO3
Թթվային օքսիդների քիմիական հատկությունները
1. Թթվային օքսիդները փոխազդում են ջրի հետ` առաջացնելով թթու:
Թթվային օքսիդ \(+\) ջուր \(→\) թթու
Օրինակ
Ծծմբի (VI) օքսիդը փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով ծծմբական թթու:
  
SO3+H2OH2SO4
Ուշադրություն
Սիլիցիումի օքսիդը՝ SiO2 ջրի հետ չի փոխազդում:
 
2. Թթվային օքսիդները փոխազդում են ալկալիների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:
Թթվային օքսիդ \(+\) հիմք \(→\) աղ \(+\) ջուր
Օրինակ
Ծծմբի (\(IV\)) օքսիդը, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ,՝առաջացնում է նատրիումի սուլֆատ և ջուր:
 
SO2+2NaOHNa2SO3+H2O 
                                                                                    
3. Թթվային օքսիդները փոխազդում են հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:
Թթվային օքսիդ \(+ \)հիմնային օքսիդ \(→ \)աղ
Օրինակ
Ածխածնի (\(IV\)) օքսիդը փոխազդելով կալցիումի օքսիդի հետ՝ առաջացնում է կալցիումի կարբոնատ:
 
CO2+CaOCaCO3
Երկդիմի (ամֆոտեր) օքսիդների քիմիական հատկությունները
1.Երկդիմի օքսիդները փոխազդելով թթուների կամ թթվային օքսիդների հետ ցուցաբերում են հիմնային օքսիդներին բնորոշ (հիմնային) հատկություններ:
Օրինակ
Ցինկի օքսիդի և աղղաթթվի փոխազդեցությունից առաջանում է ցինկի քլորիդ և ջուր:
 
ZnO+2HClZnCl2+H2O
 
Իսկ ալյումինի օքսիդի և ազոտի (\(V\)) օքսիդի փոխազդեցությունից առաջանում է ալյումինի նիտրատ՝
 
Al2O3+3N2O5=2Al(NO3)3
2. Երկդիմի օքսիդները՝ փոխազդելով ալկալիների կամ ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ, ցուցաբերում են թթվային հատկություններ: 
 
Երկդիմի օքսիդների և ալկալիների համահալումից ընթանում է քիմիական ռեակցիա, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր: 
Օրինակ
Ցինկի օքսիդի և կալիումի հիդրօքսիդի համահալումից առաջանում է կալիումի ցինկատ և ջուր: 
 
ZnO+2KOHK2ZnO2+H2O
Եթե ալյումինի օքսիդը համահալել նատրիումի հիդրօքսիդի հետ, ապա կառաջանա նատրիումի ալյումինատ և ջուր՝
 
 Al2O3+2NaOH2NaAlO2+H2O
 
Բերիլիումի օքսիդի և կալիումի օքսիդի փոխազդեցությունից առաջանում է նատրիումի բերիլատ՝
 
BeO+Na2O=Na2BeO2