Տեսություն

Screenshot_2.png
Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
 Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
  
1.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:  
Na2ONaOH,CaOCa(OH)2
 
 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:
 
1916745.jpeg        oksid-kalcija.jpg
 
նատրիումի օքսիդ՝ Na2O          կալցիումի օքսիդ՝   CaO
 
cuo-6-big.jpg         download.jpg 
 
 
պղնձի (\(II\)) օքսիդ՝ CuO             պղնձի (\(I\)) օքսիդ՝  Cu2O
 
200px-Iron(II)_oxide.jpg          8-6-1m.jpg        
 
երկաթի (\(II\)) օքսիդ՝ FeO            մանգանի (\(II\)) օքսիդ՝   MnO    
 
 
2. Թթվային օքսիդներ՝  P2O5,N2O5,Mn2O7,CrO3,CO2,  և ալն:
Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են:
SO2H2SO3,N2O5HNO3
 
Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:
 
Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:
Screenshot_1.png           635222.jpeg 
 
ֆոսֆորի (\(V\)) օքսիդ՝ P2O5             քրոմի (\(VI\)) օքսիդ՝ CrO3
 
3.Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ՝ BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր):
 
Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է 
 
download.jpg          Screenshot_2.png
  
ալյումինի օքսիդ՝ Al2O3                ցինկի օքսիդ՝ ZnO
 
Screenshot_3.png          images.jpg
 
քրոմի (\(III\)) օքսիդ՝ Cr2O3       բերիլիումի օքսիդ՝ BeO
 
4.Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներN2O,NO,CO,SiO և այլն
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:
 
silicon_monoxide.jpg         images (1).jpg
 
սիլիցիումի (\(II\)) օքսիդ՝ SiO     ածխածնի (\(II\)) օքսիդ՝  CO
Օքսիդների ստացման եղանակները
Օքսիդներն ստացվում են.
1. թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցությունից (հիմնականում`տաքացնելիս).
                                                              
 C+Օ2=CO2
 
 4Al+3O2=2Al2O3
 
 2ZnS+3O2=2ZnO+2SO2

2. թթվածին պարունակող որոշ բարդ նյութերի՝ տաքացման պայմաններում քայքայվելիս.
                                                      
 Mg(OH)2=MgO+H2OCaCO3=CaO+CO2H2SiO3=SiO2+H2O   
 
3.աղի ու թթվի փոխազդեցությունից.
            
Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2OK2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O