Տեսություն

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով՝ իրենց բաղադրիչ տարրի՝ ջրածնի շնորհիվ: 
 
Ուշադրություն
Եղիր զգոն: Ոչ բոլոր  թթուների լուծույթները կարելի է համտեսել. դրանց մեջ հանդիպում են հյուսվածքներ քայքայողներ, նույնիսկ թունավորներ:
Թթուները մեծ տարածվածություն ունեն բնության մեջ: Օրինակ՝  կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:
 
Лимон.jpgЯблоко.jpgschavel.jpg
 
Մրջունները «թշնամիներից» պաշտպանվելու նպատակով արտաթորում են մրջնաթթվի կծու կաթիլներ: 
 
Муравей.jpg  
 
Այս նույն թթուն արկա է եղինջի տերևների «խայթող» մազիկներում:
 
images.jpg
 
Ցանկացած թթվի մոլեկուլի բաղադրությունը, անկախ ծագումից (օրգանական, կամ հանքային), արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ HnR , որտեղ \(R\)-ը թթվային մնացորդն է, \(n\)-ը՝ ջրածնի ատոմների թիվը: 
 
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն, վերջինս որոշվում է ըստ մետաղներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
 
Որոշ հանքային թթուների և թթվային մնացորդների անվանումները
 
Թթվի անվանումը
  
Թթվի բանաձևը
Թթվային մնացորդի
բանաձևը
Թթվային մնացորդի
անվանումը
Ֆտորաջրածնային (պլավիկյան)
HF
F
 Ֆտորիդ
Քլորաջրածնային(աղղաթթու)
HCl
Cl
 Քլորիդ
Բրոմաջրածնային
HBr
Br
 Բրոմիդ
Ածխաթթու
H2CO3 
(CO3)2
 Կարբոնատ
Սիլիկաթթու
H2SiO3 
(SiO3)2
 Սիլիկատ
Ազոտական
HNO3
(NO3)
 Նիտրատ
Օրթոֆոսֆորական
(ֆոսֆորական)
H3PO4
(PO4)3
 Ֆոսֆատ
 
Ծծմբական
H2SO4
(SO4)2
 Սուլֆատ
Ծծմբային
H2SO3
(SO3)2
 Սուլֆիտ
Ծծմբաջրածնային
H2S
S2
 Սուլֆիդ
Թթուների դասակարգումը
Screenshot_4.png
1.Թթուները դասակարգվում են ըստ բաղադրության՝ ըստ թթվի մոլեկուլում թթվածին տարրի ատոմների առկայության:
 
                     Թթվածնային                Անթթվածնային
Ծծմբական թթու՝  H2SO4Քլորաջրածնային՝  \(HCl\)
Ազոտական թթու՝  HNO3Ֆտորաջրածնային՝ \(HF\)
Ածխաթթու՝            H2CO3Յոդաջրածնային՝  \(HJ\)
Ծծմբային թթու՝    H2SO3Բրոմաջրածնային՝ \(HBr\)
 
2. Թթուները դասակարգվում են ըստ հիմնայնության՝  ըստ մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
  
ՀիմնայնությունԹթուների բանաձևեր
Միահիմն \(HF\), \(HCl\), \(HI\), HNO2,HNO3,CH3COOH,
ԵրկհիմնH2SiO3,H2SO3.H2S,H2CO3,H2SO4
ԵռահիմնH3AsO4,H3PO4,
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան ,Քիմիա 8  Երևան 2014