Տեսություն

Թթուների ստացման եղանակները
Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են
 
ա) ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից.
 
H2+ F2= 2HFH2 + Br2 = 2HBrH2+ S = H2SH2+ HCl = 2HCl
 
բ) համապատասխան աղի և մեկ այլ` ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից.
 
FeS+H2SO4=FeSO4+H2SNaCl(պինդ) +H2SO4(խիտ) =NaHSO4+HCl↑ (լաբորատորեղանակ)2NaCl(պինդ) +H2SO4(խիտ) =Na2SO4+2HCl↑ (արդյունաբերականեղանակ)
 
գ) որոշ այլ փոխազդեցություններից։
 
Օրինակ՝ ավելի ակտիվ ոչ մետաղները դուրս են մղում պակաս ակտիվները
համապատասխան թթուներից.
 
2HJ + Br2 = 2HBr + J2H2S + Cl2 = 2HCl + SH2S + Cl2 = 2HCl + S

Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):
 
Թթվածնային թթու է ստացվում նաև այդ թթվի աղի և այլ թթվի փոխազդեցությունից,
եթե.
 
ա) ստացվող թթուն, փոխազդող թթվի համեմատ` ցնդող է.
 
NaNO3 + H2SO4 = NaHSO4 + HNO3

բ) որպես ռեակցիայի արգասիք՝ ջրում անլուծելի աղ կամ թթու է առաջանում.
 
Na2SiO 32HNO3 = H2SiO3↓ + 2NaNO3
Թթուների քիմիական հատկությունները
Թթուների  որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին»  և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:
 
\(1\).Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի հետ.

Բոլոր թթուների ջրային լուծույթները գունավորում են հայտանյութեր՝

լակմուսը` կարմիր, մեթիլօրանժը` մուգ վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը թթուներում չի գունավորվում:
  
Screenshot_5.png 
 
 \(2.\) Թթուների և հիմքերի փոխազդեցությունը
  
Թթուներին առավել բնորոշ է հիմքերի (ինչպես ալկալիների, այնպես էլ` ջրում չլուծվող) հետ փոխազդեցությունը` չեզոքացման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր.
 
LiOH + HCl = LiCl + H2OFe(OH)2 + H2SO4 = FeSO4 + 2H2O
 
\(3. \)Թթուների և աղերի փոխազդեցությունը
 
Նման ռեակցիա իրականացնելու համար անհրաժեշտ է ելանյութերն ընտրել այնպես, որ արգասիքների թվում լինի.

ա) անլուծելի թթու.
 
H2SO 4+ Na2SiO3= Na2SO4 + H2SiO3
 
բ) թույլ թթու.
CH3COOK + HBr = CH3COOH + KBr
 
գ) անկայուն թթու.
 
K2CO3 + 2HBr = 2KBr + CO2↑ + H2O

դ) անլուծելի աղ.
 
AgNO3 + HBr = AgBr↓ + HNO3
 
\(4\). Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են.
 
H2SiO3SiO2 +H2OH2SO3SO2 +H2O
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան Քիմիա 8  Երևան 2014