Տեսություն

Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:
 
download.jpg
      Հենրի Քավենդիշ
      (\(1731- 1810\))
Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
 Zn+2HCl=ZnCl2+H2
 
Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով, այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:
 
Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:
 
0023-013-Poluchenie-vodoroda.png   
                Կիպի ապարատ
 
 image139.jpg
ընդհատումներով ջրածին  ստանալու փոքր սարք
 
Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են՝
 
1. մեթանի ջերմային քայքայումից՝
 
CH4t°C+2H2
 
2. մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից՝
 
CH4+2H2O=4H2+CO2
 
3. ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (\(II\)) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»՝
 
C+H2O1000°CH2+CO
 
4. էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից՝
 
2H2Oէլ.հոսանք2H2+O2