Տեսություն

Ջուրը կայուն նյութ է, մինչև \(1000°C\) տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:
Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝
 
2H2Ot°2H2+O2

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։
Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:
 
Օրինակներ՝
 
Sodium-Water-005.jpg 
նատրիումի և ջրի փոխազդեցությունը
ֆենոլֆտալեինի ներկայությամբ
 
2Na+2H2O=2NaOH+H2

 60710175.png    
կալիումի և ջրի փոխազդեցությունը
 
2K+2H2O=2KOH+H2
 
calcium_water-5.jpg    
կալցիումի և ջրի փոխազդեցությունը
 
Ca+2H2O=Ca(OH)2+H2
 
Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ:
 
Օրինակ՝
 
download (1).jpg     
 ցինկի և ջրի փոխազդեցությունը
 
Zn+H2Ot°ZnO+H2
 
maxresdefault.jpg    
շիկացած երկաթի և ջրի փոխազդեցությունը
 
3Fe+4H2Ot°Fe3O4+4H2
Ջրի փոխազդեցությունը  ոչ մետաղների  հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ քլորի հետ.
 
Cl2+H2OHCl+HClO
 
Բարձր ջերմաստիջանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ ածխածնի հետ.
 
C+H2Ot°CO+H2
 
Ջրի փոխազդեցությունը օքսիդների  հետ  
Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։
 
Օրինակ՝
 
images (2).jpg  Lithium-and-Water.JPG
կալցիումի և ջրի փոխազդեցությունը                  կալցիումի հիդրօքսիդի ստացումը
 
Սովորական պայմաններում մյուս մետաղների օքսիդների հետ ջուրը չի փոխազդում։
 
Թթվային օքսիդները, բացի SiO2-ից, փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով թթուներ։
 
Օրինակ՝
 
img10.jpg
Ֆոսֆորական թթվի ստացումը
Ջրի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ 
Ջուրը շատ բուռն փոխազդում է աղանման նյութերի հետ, օրինակ՝ մետաղների կարբիդների և նիտրիդների հետ:
 
1.Կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունը`
 
CaC2+2H2O=Ca(OH)2+C2H2
 
2. Մագնեզիումի նիտրիդի և ջրի փոխազդեցությունը`
 
Mg3N2+6H2O=3Mg(OH)2+2NH3