Տեսություն

Screenshot_1.png    
 
Լուծույթների հատկությունները կախված են լուծույթում պարունակվող նյութի քանակից, ուստի այդ հատկությունները նկարագրելիս պետք է անպայման նշել լուծույթի բաղադրությունը։
Լուծույթի քանակական բաղադրության մոտավոր (որակական) գնահատման նպատակով օգտագործում են խիտ և նոսր լուծույթներ հասկացությունները: 
Խիտ լուծույթը լուծված նյութի համեմատաբար մեծ քանակություն է պարունակում՝ այնպես, որ լուծիչի ու լուծվող նյութի քանակությունները համաչափելի են։ Օրինակ' \(8°C \)ջերմաստիճանում  \(100\) գ ջրում \(160\) գ արծաթի նիտրատ է լուծվում, ուստի ստացվածը խիտ լուծույթ է (\(100\) գրամն ու \(160\) գրամը համաչափելի մեծություններ են)։
 
Նոսր լուծույթում լուծված նյութի փոքր քանակություն է պարունակվում՝ լուծիչի քանակության հետ անհամաչափելի։ Օրինակ՝ \(8°C\) ջերմաստիճանում \(100\) գ ջրում \(0,02\) գ կալցիումի սուլֆատ է լուծվում, ուստի ստացվածը նոսր լուծույթ է (\(100\) գրամն ու \(0,02\) գրամը համաչափելի մեծություններ չեն)։
 
Հարկ է ավելացնել, որ խիտ լուծույթ ու հագեցած լուծույթ հասկացությունները չի կարելի նույնացնել։ Լուծույթը կարող է հագեցած լինել, բայց՝ նոսր, իսկ կարող է նաև՝ չհագեցած լինել, բայց՝ խիտ։

 
Այնուամենայնիվ, նոսր և խիտ հասկացությունները բավական անորոշ են, քանի որ լուծույթում առկա նյութի կոնկրետ քանակությունը չեն բացահայտում։ Մինչդեռ շատ հաճախ հարկավոր է հաշվի առնել, թե այս կամ այն լուծույթն ի՞նչ քանակությամբ նյութ է պարունակում, այսինքն՝  իմանալ լուծույթի ճշգրիտ քանակական բաղադրությունը։

Լուծույթի քանակական բաղադրությունն ընդունված է արտահայտել զանգվածային բաժնով, որը նշանակվում է հունական այբուբենի օմեգա՝ ω, տառով։
Լուծված նյութի զանգվածային բաժինը լուծված նյութի զանգվածի՝  \(m\) (ն-թ), հարաբերությունն է լուծույթի զանգվածին՝  \(m\) (լ-թ)։
Այդ հարաբերությունն արտահայտվում է միավորի մասով.
 
ω=m(նթ)m(լթ)  կամ տոկոսներով     ω=m(նթ)m(լթ)100% 
Օրինակ
\(400\) գ  ջրում  \(20°C\)  ջերմաստիճանում  \(100\) գ կերակրի աղ է (NaCl) լուծված։ Որոշե՛ք աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։
   
 55b8cea978f8b.jpg  
    
  կերակրի աղ՝ նատրիումի քլորիդ
 
Новый-многоцелевой-доказательство-стеклянные-сервис-масштабный-кубок-мерный-стакан-стакана-молока-сок-кружка-из-1000-мл.jpg
 
                      ջուր
 
download (3).jpg  
 
             աղի ջրային լուծույթ
 
Լուծման քայլերը.
 
1.Նախ որոշենք լուծույթի զանգվածը.
 
\(m\) (լ-թ) \(= m\) (ջուր) \(+ m\) (աղ), այսինքն՝ \(m\) (լ-թ) \(= 400 + 100 = 500\) գ
 
2.Ըստ սահմանման՝ որոշենք աղի զանգվածային բաժինը լուծույթում.
 
ω(աղ)=m(աղ)m(լթ)  այսինքն՝  ω(աղ)=100500=0,2  կամ  \(20\)%