Տեսություն

Միավորների միջազգային համակարգում լուծույթի քանակական բաղադրության
արտահայտման համար ընդունված է մոլային կոնցենտրացիան (\(Cm\))։
Մոլային կոնցենտրացիան լուծված նյութի քանակի (\(ո\)) և լուծույթի ծավալի (\(V\), լիտրերով) հարաբերությունն է.
 
Cm=n(նթ)V(լթ)
Մոլային կոնցենտրացիայի չափողականությունն է մոլ/լ  (մոլ/դմ3)։
Մեկ լիտրում մեկ մոլ նյութ պարունակող լուծույթն անվանվում է միամոլային կամ պարզապես մոլային և գրառվում է այսպես՝ \(1\)Մ կամ Մ (\(Cm\)\(=\)\(1\) մոլ/լ)։ 
Եթե \(1\) լ լուծույթում \(0,1\) մոլ նյութ է պարունակվում, ապա  \(Cm = 0,1\) մոլ/լ։ Այդպիսի լուծույթն անվանվում է դեցիմոլային ու գրառվում է այսպես՝ \(0,1\) Մ։
 
Ենթադրենք պահանջվում է պատրաստել  պղնձի (\(II\)) քլորիդի (CuCl2) մեկ լիտր \(1\) մոլ/ լ կոնցենտրացիայով (մոլային) լուծույթ։

Այդ նպատակով անհրաժեշտ է մեկ մոլ պղնձի (\(II\)) քլորիդ կշռել (մոլային զանգվածը՝ \(M = 135 \)գ/մոլ), այսինքն՝ \(135\) գ CuCl2, \(1\) լ տարողությամբ չափակոլբի մեջ ջուր ավելացնել և թափահարելով նյութը՝ լուծել։ Երբ նյութն ամբողջությամբ լուծվի, կրկին ջուր ավելացնել մինչև հեղուկը \(1\)լիտրի չափանիշին հասնի։ Այսպիսով, ստացվում է պղնձի (\(II\)) քլորիդի մեկ լիտր մոլային լուծույթ։
 
569e680c-d777-45c3-8e4f-5a007147ff2e.jpg    
 
    պղնձի (\(II\)) քլորիդ
 
 bbfa4967-f3c8-11db-bb1b-0013d4873fda_bbc4a679-a21c-11e4-9442-00259095b863.jpeg
            չափակոլբ