Տեսություն

Նյութի խտությունը որոշակի քանակով նրա զանգվածի և ծավալի հարաբերությունն է, որը հաշվում են ֆիզիկայի դասընթացից ձեզ արդեն հայտնի հետևյալ բանաձևով`
p=mV, որտեղ համարիչում նյութի զանգվածն է, իսկ հայտարարում՝ նյութի ծավալը:
 
Միավորների միջազգային համակարգում նյութի խտության չափման միավորը \(կգ/մ³\)  է, սակայն քիմիայի դասընթացում նպատակահարմար է այլ միավորների կիրառումը.              
պինդ նյութերի դեպքում՝ \(գ/սմ³\), hեղուկների դեպքում՝ \(գ/մլ\), իսկ գազային նյութերի դեպքում՝ \(գ/դմ³\), կամ՝ \(գ/լ \): 
 
Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազի խտությունը (գ/լ) կարելի է հաշվել ըստ  ρ=MVm բանաձևի, որտեղ համարիչում տվյալ գազի մոլային զանգվածն է (գ/մոլ), իսկ հայտարարում
գազի մոլային ծավալն է, որը բոլոր գազերի համար նույն արժեքն ունի. նորմալ պայմաններում  այն հավասար է \(22,4\) լ/մոլ:
 
Եթե հայտնի է հետազոտվող գազի խտությունը, ապա կարող ենք հաշվել նրա մոլային զանգվածն ըստ հետևյալ բանաձևի՝ M=pVm 
Խտության բանաձևից հետևում է նաև, որ տարբեր գազերի խտությունները հարաբերում են իրար այնպես, ինչպես նրանց մոլային զանգվածները` p1p2=M1M2 
 
Եթե  p1=p2, ապա՝  M1=M2, իսկ եթե p1p2, ապա՝  M1M2, այլ կերպ ասում են՝  առաջին գազը թեթև է երկրորդ գազից և հակառակը:
                                  
image102.jpg