Տեսություն

Պինդ, հեղուկ և գազային նյութերի մասնակցությամբ քիմիական ռեակցիաների հավասարումների հիման վրա հաշվարկներ կատարելիս ուշադրություն պետք է դարձնել տարբեր ֆիզիկական մեծությունների չափողականությունների համապատասխանությանը:
 
Ավելի հաճախ հարմար է արտահայտել նյութաքանակը (n կամ ν)՝ մոլ, զանգվածը \((m)\)`գրամ, մոլային զանգվածը \((M)\)`գ/մոլ, գազի ծավալը \((V)\)`լիտր, գազի մոլային ծավալը(Vm)` լ/մոլ չափողականություններով:
        
img18.jpg
 
img18.jpg
 
Խնդիրներ լուծելիս հարմար է օգտվել հետևյալ քայլաշարից (ալգորիթմ).  
 
• գրել համապատասխան ռեակցիայի ուրվագիրը և հավասարեցնել
• ըստ խնդրի պայմանի տվյալները տեղադրել ռեակցիայի հավասարման վերևի տողում՝  համապատասխան նյութի քիմիական բանաձևի վրա
• ըստ քիմիական հավասարման տվյալները տեղադրել ռեակցիայի  հավասարման  ներքևի տողում՝ համապատասխան նյութի քիմիական բանաձևի տակ
• կազմել համամասնություն պահանջվող մեծությունների միջև և լուծել այն
Օրինակ
Քանի՞ գրամ կալիումի քլորատի ջերմային քայայումից (կատալիզատորի առկայությամբ) կստացվի \(28\) լիտր (ն.պ.) թթվածին:

Լուծում
. հետևենք քայլաշարին.
                                                                 \(X\) գ                             \(28\) լ
                                                          2KClO3MnO2t2KCl+3O2 
  
                                                              \(245\) գ                             \(67,2\) լ
 
                                                              X=2452867,2=102,08333 գ
 
անհրաժեշտության դեպքում ստացված թիվը կլորացնում ենք պահանջվող ճշտությամբ:
 
Խնդիրը կարելի է լուծել նաև այլ քայլաշարով.
 
• հաշվել թթվածնի նյութաքանակը՝ n(O2)=VVm=2822,4=1,25 մոլ
• ըստ քանակաչափական գործակիցների հաշվել կալիումի քլորատի նյութաքանակը. 
 
n(KClO3)=23n(O2)=231,25=0,83333 մոլ
 
• հաշվել կալիումի քլորատի զանգվածը՝ m(KClO3)=nM=0,83333122,5=102,0833  գ
 
անհրաժեշտության դեպքում ստացված թիվը կլորացնում ենք պահանջվող ճշտությամբ: