Քիմիական ռեակցիաների ժամանակ նյութերը փոխազդում են միմյանց հետ, որի հետևանքով այլ նյութեր են առաջանում:
 
Հարց է առաջանում. ռեակցիաների ընթացքում  արդյո՞ք տեղի է ունենում փոխազդող նյութերի ընդհանուր զանգվածի փոփոխություն: 
 
Այս հարցի վերաբերյալ գիտնականները տարբեր կարծիքներ ունեին: Օրինակ՝ Ռոբերտ Բոյլը (անգլիացի գիտնական), բաց անոթում տարբեր մետաղներ շիկացնելուց առաջ, և հետո դրանք կշռելով՝ նկատել է, որ մետաղների զանգվածները մեծանում են: Այդ փորձերի հիման վրա գիտնականը հանգել էր սխալ եզրակացության, ըստ որի՝ քիմիական ռեակցիայի ընթացքում ելանյութերի գումարային զանգվածը մեծանում է:
 
 th (1).jpg                       220px-Boyle_air_pump.jpg
     Ռոբերտ Բոյլ                                              Ռոբերտ Բոյլի  փորձը                                         
       (\(1627-1691\))
 
Ի տարբերություն Բոյլի՝ ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովը նման փորձ իրականացրել է փակ անոթում ու հանգել այն եզրակացության, որ փոխազդող նյութերի գումարային զանգվածը շիկացումից առաջ ու հետո անփոփոխ է մնում:
 
 085-3.jpg
Նյութերի զանգվածի պահպանման
օրենքի ցուցադրում
 
Փորձի հիման վրա նման եզրակացությանն եր հանգել նաև ֆրանսիացի գիտնական Լավուազիեն:
 
th.jpg        attach.jpg
Միխայիլ Լոմոնոսով                           Անտուան Լավուազիե
    (\(1711-1765\))                                             (\(1743-1794\))            
  
Մ. Լոմոնոսովի և Ա. Լավուազիեի աշխատանքների հիման վրա ձևակերպվել է նյութի զանգվածի պահպահման օրենքը:
Քիմիական ռեկցիայի մեջ մտնող նյութերի զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերի ընդհանուր զանգվածին: Այսինքն՝ սկզբնանյութերի և վերջնանյութերի զանգվածները հավասար են:   
Սկզբում օրենքն ընդունվեց անվստահությամբ, քանի որ շատ քիմիական ռեակցիաների ժամանակ արտաքնապես թվում էր, թե տեղի ունի զանգվածի փոփոխություն:
Օրինակ՝ փայտի այրումը, որի հետևանքով այն փոխարկվում է մոխրի:
   
th (3).jpg   th (4).jpg 
 
Մեծ քանակով փայտ այրելիս մնում է քիչ քանակությամբ մոխիր, և թվում է, թե այրումից առաջացած նյութերն անհետ կորչում են:
Սակայն աստիճանաբար, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա գիտնականները եկան այն համոզման, որ օրենքը բոլոր դեպքերում ճիշտ է արտացոլում տեղի ունեցող քիմիական երևույթները:  
 
Ուշադրություն
Քիմիական ռեակցիայի համար նյութի զանգվածի պահպանման օրենքը լիովին կիրառելի է: Քիմիական ռեակցիաների ընթացքում տեղի է ունենում ատոմների վերադասավորում, իսկ ատոմների թիվը և յուրաքանչյուր ատոմի զանգվածը մնում են անփոփոխ: Եթե յուրաքանչյուր տարրի ատոմների թիվը և, հետևաբար, նրանց ընդհանուր զանգվածը չի  փոխվում, ապա
ելանյութերի զանգվածը պետք է միշտ հավասար լինի ռեակցիայի արդյունքում ստացված նյութերի ընդհանուր զանգվածին:
Քիմիական ռեակցիաների հավասարումների կազմումը և գործնական կարևոր հաշվարկների կատարումը հիմնված են զանգվածի պահպանման օրենքի վրա:   
 
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014