Տեսություն

Քիմիական ռեակցիաների հավասարումները մեզ «հաղորդում» են և այն, թե ինչ նյութեր են մասնակցում ռեակցիային, և այն, թե տվյալ նյութերի ինչ քանակներ են փոխազդում:
Նյութերի այն քանակները, որոնք վերցված են քիմիական ռեակցիայի հավասարմամբ սահմանված հարաբերությամբ, անվանվում են տարրաչափական (ստեքիոմետրական):
Տարրաչափությունը (ստեքիոմետրիա) քիմիական ռեակցիայում անմնացորդ փոխազդող ելանյութերի և առաջացող վերջանյութերի քանակությունների համամասնությունն է:
Նշանակում է նյութերը փոխազդում են միմյանց հետ տարրաչափական քանակներով, որոնք որոշվում են տվյալ քիմիական ռեակցիայի հավասարմամբ: Այդ նույն հավասարմամբ կանխորոշվում են նաև ստացվող արգասիքների նյութաքանակները:
 
Օրինակ
Ռեակցիայի արգասիքների նյութաքանակների ու զանգվածների հաշվումը' ըստ ելանյութի տրված նյութաքանակի.
 
Խնդիր 
Մագնեզիումի կարբոնատը (MgCO3) տաքացնելիս քայքայվում է մագնեզիումի օքսիդի (\(MgO\)) և ածխածնի (\(IV\)) օքսիդի  (CO2): Հաշվեք այդ արգասիքների նյութաքանակներն ու զանգվածները  \(5\) մոլ  մագնեզիումի կարբոնատը քայքայվելիս:

 
 
Լուծում.
 
Կազմում ենք տվյալ քիմիական ռեակցիայի հավասարումը.
 
MgCO3=MgO+CO2

 
Ելանյութի և արգասիքների քիմիական բանաձևերի վերևում գրում ենք՝ ըստ խնդրի պայմանի հայտնի և անհայտ մեծությունների նյութաքանակները` մոլերով.
 
 \(5\) մոլ       \(x\) մոլ     \(у\) մոլ

 
MgCO3=MgO+CO2
 
Այստեղ \(х\)-ը'  մագնեզիումի օքսիդի, իսկ \(у\)-ը` ածխածնի (\(IV\)) օքսիդի անհայտ նյութաքանակներն են:
Այդ նույն քիմիական բանաձևերի տակ գրում ենք համապատասխան նյութերի տարրաչափական նյութաքանակները` ըստ ռեակցիայի հավասարման.
  
\(0,5\) մոլ     \(X\) մոլ      \(у\)  մոլ
 
MgCO3=MgO+CO2
 
 \(I\) մոլ     \(I\) մոլ   \(I\) մոլ

 
Կազմում ու լուծում ենք համամասնություն` մագնեզիումի օքսիդի նյութաքանակը որոշելու նպատակով.

 
\(1\) մոլ \(MgСОз\)-ից ստացվում է \(1\) մոլ \(MgO\),

\(5\) մոլ \(MgСОз\)-ից'                      \(х\) մոլ \(MgO  \) 
Որտեղից` \(х =0,5\) մոլ
 
Որոշում ենք \(MgO\) զանգվածը' կիրառելով զանգվածի որոշման  բանաձևը.

\(m = M • ո\)
\( \) 
\( \)Քանի որ \(Mr (MgO) = 24+ 16 = 40\), այսինքն` \(M (MgO) = 40\) գ/մոլ, իսկ \(ո = 5\) մոլ, ուստի ստանում ենք. 

\(m (MgO) = 40\) գ/մոլ \(• 5\) մոլ \(= 200\) գ \(MgO\)
 
Կազմում ու լուծում ենք համամասնություն' ածխածնի (\(IV\)) օքսիդի նյութաքանակը որոշելու նպատակով.

 
\(1\) մոլ \(MgСОз\)-ից ստացվում է \(1\) մոլ      CO2
\(5\) մոլ \(MgСОз\)-ից'                       \(у\) մոլ      CO2
 
Որտեղից՝  \(y = 5\) մոլ  CO2, իսկ  \(m\)(CO2) \(=\)544 \(= 220\) գ
 
 
 
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014