Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:
Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:
Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:
Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը
1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):
 
2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:
 
3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:
 
Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:
Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման \(+\)  նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք  ():
 
4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.
 
Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման \((=)\) նշանով:
Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (\(1\) թիվը որպես գործակից չի գրվում): 
Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ.
 
Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:
 
th (5).jpg th (8).jpg th (6).jpg
մագնեզիումի ժապավեն             մագնեզիումի այրումը                  մագնեզիումի օքսիդ
 
մ ա գ ն ե զ ի ու մ  +  թ թ վ ա ծ ի ն    մ ա գ ն ե զ ի ու մ ի   օ ք ս ի դ
 
Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.
 
Mg+O2MgO
 
Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք \(2\) գործակիցը.
 
Mg+O22MgO
 
Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք \(2\) գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.
 
2Mg+O2=2MgO
 
Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում:
 
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014