Տեսություն

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր  է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
 
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման
Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր:
 
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
 
images.jpg
 
get_img.jpg
                       Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
 
Երկու պարզ նյութերի՝  ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
 
Screenshot_2.png  Screenshot_1.png
 
Screenshot_3.png   Screenshot_4.png
                                Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
                                                
 2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ:
 
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
 
images (2).jpg images (6).jpg
                             Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
                                          
Cu(OH)2=CuO+H2O
 
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
 
images (4).jpg
                      Ջրի քայքայումը
                  
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
 
images (7).jpg
 
Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը.
             
Zn+2HCl=H2+ZnCl2
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան, Քիմիա 8,Երևան, 2014