Տեսություն

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:
 
Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:
 
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
 
oksid_magniya_99_medium.jpg  download (1).jpg  download (2).jpg
  Մագնեզիումի օքսիդ               Պղնձի օքսիդ                       Քրոմի(\(III\)) օքսիդ 
Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:
Օրինակ՝  CuOCu(OH)2,Na2ONaOH,MgOMg(OH)2 և այլն:
Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:
Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:
 
Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:
 
Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2
Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:
Հիմքերի  բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝
 
Me+n(OH)n 
Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:
Օքսիդներ և լուծելի հիմքեր՝ ալկալիներ.
 
Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը
 Na2O`  նատրիումի օքսիդ                         NaOH` նատրիումի հիդրօքսիդ
 K2O՝  կալիումի օքսիդ                          KOH` կալիումի հիդրօքսիդ
 Li2O`  լիթիումի օքսիդ                          LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ
 Cs2O՝  ցեզիումի օքսիդ  CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ
 CaO՝ կալցիումի օքսիդ Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ
 SrO՝  ստրոնցիումի օքսիդ Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդ
BaO՝ բարիումի օքսիդBa(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ
 
Ուշադրություն
Ալկալիները տաքացնելիս չեն քայքայվում
Անլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը:
 
Օրինակ՝   Mg(OH)2t°MgO+H2O2Al(OH)3t°Al2O3+3H2O