Տեսություն

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:
 Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
1. Փոխազդեցություն ծծմբի հետ
 
Լաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝
ոլոռի  հատիկի չափ ծծումբը  գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով:  Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝  հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի  ավելի վառ բոցով:
 
images.jpg
            S+O2t°SO2+Q 
 
2.Փոխազդեցություն ածխածնի հետ
 
Գդալիկի մեջ շիկացվում է ածխի կտորը ( այն չի այրվում, միայն առկայծում է) և իջեցվում թթվածնով անոթի մեջ: Ածուխը ավելի է շիկանում և արագ այրվում՝ անջատելով ջերմություն:
 
images (1).jpg 
             C+O2=t°CO2+Q
 
Թթվածնի պակասի դեպքում առաջանում է շմոլ գազ՝
 
2C+O2=t°2CO
 
3.Փոխազդեցություն ֆոսֆորի հետ
 
Երկաթե գդալիկի մեջ կարմիր ֆոսֆորը լցվում, տաքացվում և  իջեցվում է թթվածնով անոթի մեջ: Այն այրվում է պայծառ բոցով՝ առաջացնելով  սպիտակ ծուխ:
 
images (2).jpg
      4P+5O2=t°2P2O5+Q
Թթվածնի փոխազդեցությունը  մետաղների հետ
1 .Փոխազդեցություն մագնեզիումի հետ
 
Պինցետի ծայրով մագնեզիումի ժապավենը պահվում է  օդում՝ մոտեցնելով այրվող մարխը, մագնեզիումը այրվում է, հեռացվում է մարխը, որի ընթացքում այն  շարունակում է այրվել օդում կուրացնող բոցով:
 
download (1).jpg
          2Mg+O2=t°2MgO
 
2.Փոխազդեցություն պղնձի հետ
 
Շիկացնելով պղնձե լարը թթվածնի միջավայրում կամ օդում՝ այն օքսիդանում է, բայց լույս կամ ջերմություն չի անջատվում:
 
download.jpg 
                  2Cu+O2=2CuO
Թթվածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ
1.Փոխազդեցություն մեթանի հետ
 
Բնական գազի հիմնական բաղադրամասի՝ մեթանի, այրման ռեակցիան է՝
 
CH4+2O2=CO2+2H2O
 
2.Փոխազդեցություն օքսիդների հետ
 
Կատալիզատորի ներկայությամբ ծծմբի (\(IV\)) օքսիդը փոխազդում է թթվածնի հետ՝ առաջացնելով ծծմբի (\(VI\)) օքսիդ՝
 
2SO2+O2=t,V2O52SO3
 
Ինչպես տեսնում ենք, թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցության արգասիքները  կազմված են երկու տարրերից՝ թթվածնից և այլ տարրից: 
Երկտարր քիմիական միացությունները, որը կազմված է \(-2 \)օքսիդացման աստիճանով թթվածնից և մեկ այլ տարրի ատոմներից, անվանվում է օքսիդ: