Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Աղերի հիդրոլիզը Կարողանա դասկարգել լուծելի չեզոք աղերն՝ ըստ հիդրոլիզվլու հատկանիշի։ Ամրապնդի գիտելիքներն ուժեղ և թույլ թթուների և հիմքերի վերաբերյալ։ Կարողանա գրել հիդրոլիզի ռեակցիաների կրճատ իոնային, լրիվ իոնային և մոլեկուլային հավասարումներ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Հայտանյութերի գույնի որոշումը աղերի լուծույթներում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ որոշել աղի ջրային լուծույթի միջավայրը և դրա հիման վրա հայտանյութերի գույնը տվյալ աղի ջրային լուծույթում
2. Լակմուսի գույնը տարբեր աղերի ջրային լուծույթներում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ ընտրել աղի քիմիական բանաձևը բանաձևերի խմբից՝ ըստ ջրային լուծույթում լակմուսի ձեռք բերած գույնի
3. Թույլ էլեկտրոլիտի հիդրոլիզվող իոնի ընտրություն 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ ընտրել թույլ էլեկտրոլիտի իոն պարունակող աղը, հաշվել ընտրած իոնի մոլային զանգվածը, ամրապնդել ուժեղ և թույլ էլեկտրոլիտներ թեման
4. Համապատախանեցնել աղի անվանումը և լուծույթի միջավայրը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ աղի անվանումից ելնելով որոշել նրա ջրային լուծույթի բնույթը
5. Տարբերակել աղերն՝ ըստ հիրոլիզվելու հատկանիշի, և հայտանյութերի գույները 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ տարբրակել աղերն՝ ըստ հիդրոլիզվելու հատկանիշի, և որոշել թթվահիմնային հայտաանյութերի գույնն՝ աղերի ջրային լուծույթներում
6. Որոշել լակմուսի գույնը տարբեր աղերի ջրային լուծույթներում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ որոշել թթվահիմնային հայտանյութ լակմուսի գույնը տարբեր աղերի ջրային լուծույթներում, գիտենալով լուծույթի բնույթը
7. Lրիվ հիդրոլիզվող աղի հիդրոլիզի մոլեկուլային հավասարման կազմումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ ընտրել լրիվությամբ հիդրոլիզվող աղը, գրել հիդրոլիզի մոլեկուլային հավասարումը, հաշվել գործակիցների գումարը և անջավող գազի ծավալն` ըստ աղի տրված քանակի
8. Հիդրոլիզի կրճատ իոնային հավասարման գործակիցների հաշվում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ ընրել ջրային լուծույթում հիմնային միջավայր ստեղծող աղը, գրել նրա հիդրոլիզի կրճատ իոնային հավասարումը, հաշվել գործակիցների գումարը: Վերհիշել լուծույթների կոնցենտրացիա թեման. հաշվել որոշակի զանգվածային բաժնով լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ աղի զանգվածը
9. Հիդրոլիզվող աղի ընտրությունն՝ ըստ միջավայրի բնույթի և զանգվածի հաշվարկը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ ընտրել հիդրոլիզվող աղն՝ ըստ ջրային լուծույթի միջավայրի բնույթի, գրել հիդրոլիզի մոլեկուլային հավասարումը և հաշվել որոշակի զանգվածային բաժնով լուծույթի զանգվածը
10. Աղի բանաձև-լուծույթի միջավայրի բնույթ, համապատասխանություն 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ համապատասխանեցնել աղի ջրային լուծույթի միջավայրի բնույթը աղի քիմիական բանաձևի հետ և հաշվել ընտրած աղի բաղադրությունում առկա հիդրոլիզվող իոնի քանակն՝ ըստ աղի զանգվածի

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք աղերի հիդրոլիզի վերաբերյալ 00:10:00 հեշտ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները աղերի հիդրոլիզի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * որոշել աղի ջրային լուծույթի միջավայրը և դրա հիման վրա հայտանյութերի գույնը տվյալ աղի ջրային լուծույթում. * ընտրել թույլ էլեկտրոլիտի իոն պարունակող աղը, հաշվել ընտրած իոնի մոլային զանգվածը, ամրապնդել ուժեղ և թույլ էլեկտրոլիտներ թեման. * տարբրակել աղերն՝ ըստ հիդրոլիզվելու հատկանիշի և որոշել թթվահիմնային հայտաանյութերի գույնը աղերի ջրային լուծույթներում

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք աղերի հիդրոլիզի վերաբերյալ 00:20:00 միջին 13Մ. Ստուգել սովորողների գիտելիքները աղերի հիդրոլիզի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողնա. * ընտրել աղի քիմիական բանաձևը բանաձևերի խմբից՝ ըստ ջրային լուծույթում լակմուսի ձեռք բերած գույնի. * որոշել թթվահիմնային հայտանյութ լակմուսի գույնը տարբեր աղերի ջրային լուծույթներում, գիտենալով լուծույթի բնույթը . * ընտրել ջրային լուծույթում հիմնային միջավայր ստեղծող աղը, գրել նրա հիդրոլիզի կրճատ իոնային հավասարումը, հաշվել գործակիցների գումարը, վերհիշել լուծույթների կոնցենտրացիայի արտահայտման ձևերը. հաշվել որոշակի զանգվածային բաժնով լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ աղի զանգվածը
2. Ստուգողական աշխատանք աղերի հիդրոլիզի վերաբերյալ. 00:30:00 բարդ 13Մ. Ստուգել սովորողների գիտելիքները աղերի հիդրոլիզի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողան. * ընտրել լրիվությամբ հիդրոլիզվող աղը, գրել հիդրոլիզի մոլեկուլային հավասարումը, հաշվել գործակիցների գումարը և անջավող գազի ծավալն՝ ըստ աղի տրված քանակի. * համապատասխանեցնել աղի ջրային լուծույթի միջավայրի բնույթը աղի քիմիական բանաձևի հետ և հաշվել ընտրած աղի բաղադրությունում առկա հիդրոլիզվող իոնի քանակն՝ ըստ աղի զանգվածի. * որոշել աղի ջրային լուծույթի բնույթը, ելնելով աղի քիմիական բանաձևից և ընտրել այն ազդակները, որոնք կխորացնեն հիդրոլիզվող աղի հիդրոլիզի գործընթացը