Տեսություն

էլեկտրոլիտային դիսոցման մեխանիզմը
Ջրում լուծելիս կամ հալելիս էլեկտրոլիտները տրոհվում են իոնների և հոսանք են հաղորդում, ինչում կարող ենք համոզվել էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի միջոցով.
 
0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
 
Նյութի պատկանելիությունը էլեկտրոլիտներին կամ ոչ էլեկտրոլիտներին որոշվում է քիմիական կապի տեսակով:
 
12319.jpg
 
Էլեկտրոլիտներ են իոնային կամ ուժեղ բևեռային կապով միացությունները:
Չոր վիճակում նատրիումի քլորիդը հոսանք չի հաղորդում, իսկ հալված վիճակում հաղորդում է: Պատճառն այն է, որ նատրիումի քլորիդի բյուրեղները կազմված են Na+ և Cl իոններից և հալույթում սկսում են ազատ շարժվել, տեղի է ունենում ջերմային դիսոցում.
                                                          
NaClNa++Cl
                              
images (2).png
 
Ջրում լուծելիս նատրիումի քլորիդի բյուրեղավանդակի հանգույցներում գտնվող իոնների և ջրի երկբևեռ (դիպոլ) մոլեկուլների միջև տեղի է ունենում էլեկտրաստատիկական՝ իոն-դիպոլային փոխազդեցություն՝ իոնների հիդրատացում, ինչի արդյունքում հիդրատացված իոնները բյուրեղավանդակից պոկվում և բաշխվում են լուծույթի ողջ ծավալում.
            
img7.jpg    429771.jpg
 
Կովալենտային բևեռային կապով միացությունները, օրինակ՝ քլորաջրածինը՝ \(HCl\) ջրում լուծելիս վերջինիս և ջրի երկբևեռ մոլեկուլների միջև տեղի է ունենում էլեկտրաստատիկական՝ դիպոլ-դիպոլային փոխազդեցություն, ինչը կրկին հանգեցնում է հիդրատացված իոնների առաջացման և մոլեկուլների տրոհման. HClH++Cl
 
 img6.jpg      image783.jpg            
 
Ուշադրություն
Ջրային լուծույթներում էլեկտրոլիտների դիսոցման հիմնական պատճառը իոնների հիդրատացումն է:
0clip_image012.gif   36.5.jpg    tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp  
Դիսոցման գործընթացում շատ կարևոր է լուծիչի դերը: Օրինակ՝ կերակրի աղը լուծվում և դիսոցվում է ջրում, սակայն որոշ չափով լուծվում է նավթում , բայց չի դիսոցվում:    
 
Ուշադրություն
Ոչ բևեռային մոլեկուլներով լուծիչներում էլեկտրոլիտները չեն դիսոցվում:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015