Տեսություն

Էլեկտրոլիտային դիսոցում
Հաղորդիչներ են այն նյութերը, որոնցում առկա են ազատ լիցքակիր մասնիկներ: Մետաղներում, որոնք համարվում են առաջին կարգի հաղորդիչներ, առկա են ազատ էլեկտրոններ, և էլեկտրական հոսանքը նրանցում էլեկտրոնների ուղղորդված հոսքն է.
 
0003-004-Elektricheskij-tok-v-metallakh.jpg
 
Որոշ նյութերի ջրային լուծույթներում (էլեկտրոլիտներում), որոնք համարվում են երկրորդ կարգի հաղորդիչներ, էլեկտրական հոսանքը իոնների հոսք է, այսինքն՝ էլեկտրոլիտներին բնորոշ է իոնային հաղորդականությունը.
 
0004-005-Tok-v-elektrolitakh.png
  
Դեռևս \(1830\)-ական թվականներին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մ. Ֆարադեյը նյութերը բաժանել է երկու խմբի՝ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ:
 
5b935ddc-2d84-47bd-9e83-aafc95155ca5.jpg                                         
             Մ. Ֆարադեյ
Էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում, իսկ ոչ էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում: 
0006-003-Elektroliticheskaja-dissotsiatsija-khimicheskikh-elementov.jpg                    
Նյութի պատկանելիությունը էլեկտրոլիտներին կարելի է ստուգել էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի միջոցով: Ինչպես երևում է նկարում, ոչ էլեկտրոլիտները հոսանք չեն անցկացնում, ինչի պատճառով լամպը չի վառվում, իսկ էլեկտրոլիտներում՝ վառվում է:
 
Աղերը, թթուները, հիմքերը էլեկտրոլիտ են, իսկ օրգանական միացությունների մեծ մասը (գլյուկոզ, սպիրտ, շաքար, ացետոն և այլն), ինչպես նաև մի շարք անօգանական նյութեր (թթվածին՝ O2, ազոտ՝ N2, ազոտի\((I)\) օքսիդ՝ N2O և այլն) էլեկտրոլիտ չեն:
 
Հալված վիճակում հոսանքի հաղորդիչներ են նաև իոնական կապով բազմաթիվ միացություններ. աղեր, հիմքեր և որոշ օքսիդներ:
Գազային վիճակում գտնվող որոշ նյութերի (քլորաջրածին, բրոմաջրածին, ծծմբաջրածին և այլն) ջրային լուծույթները նույնպես էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են:
 
Իսկ ինչպե՞ս են ստեղծվում լիցքակիր մասնիկները՝ իոնները էլեկտրոլիտների լուծույթներում և հալույթներում: Առաջինն այս հարցին պատասխանել է շվեդ գիտնական Սվանտե Արենիուսը, ձևակերպելով էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթները:
  
5XIrieL8.jpg
         Ս. Ա. ԱՐԵՆԻՈւՍ
 
* Էլեկտրոլիտները հալչելիս կամ ջրում լուծվելիս տրոհվում են իոնների. ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման.հալույթում տեղի է ունենում ջերմային դիսոցում.
 
  50767fb0_73f9_0131_6fa2_12313d221ea2.jpg  280243_html_6b0f743c.png
 
*Ջրային լուծույթներում իոնները քիմիապես կապված են ջրի մոլեկուլների հետ. հիդրատացված են, ինչի շնորհիվ տեղի է ունենում էլեկտրոլիտային դիսոցում. 
 
280243_html_m7e45a823.png           images.jpg
 
Սակայն դիսոցման հավասարումներ գրելիս իոնները հիդրատացված ձևով չեն ներկայացնում, այլ գրվում են պարզ ձևով.
օրինակ՝  KClK++ClCuSO4Cu2++SO42
 
 Նկատենք, դիսոցման հետևանքով ստացված իոնների թիվը (քանակը) միշտ ավելի մեծ է սկզբնական մոլեկուլների թվից (քանակից):
 
*Իոններն ատոմներից տարբերվում են ինչպես էլեկտրոնային կառուցվածքով, այնպես էլ հատկություններով:
 
207_Ionic_Bonding-01.jpg
 
*Էլեկտրոլիտային դիսոցման գործընթացը դարձելի է. դիսոցման հետ միաժամանակ տեղի է ունենում ասոցում՝ իոններից մոլեկուլների առաջացում:
 
Օրինակ՝ HFH++F
 
tumblr_inline_ndhsjyeVCk1syf5d0.gif
 
*Էլեկտրոլիտի լուծույթի կամ հալույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելիս իոնների անկանոն շարժումը կարգավորվում է. դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները շարժվում են դեպի կաթոդ, իսկ բացասական լիցքավորված իոնները՝ անիոնները՝ դեպի անոդ: 
 
8_JElektricheskij-tok-v-jelektrolitah-732x1024.jpg       
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015