Տեսություն

Իոնափոխանակման ռեակցիաներ:
Քիմիայի նախորդ դասընթացներից դու արդեն գիտես, որ ռեակցիաներն ըստ ելանյութերի թվի և բաղադրության փոփոխության հատկանիշի լինում են միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման:
 
tumblr_nd0tkozr1j1rte5gyo1_500.gif
 
 Էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթներին ծանոթանալուց հետո քեզ համար դժվար չի լինի պատկերացնել, որ լուծույթում ընթացող փոխանակման ռեակցիաները հիմնականում իոնափոխանակման ռեակցիաներ են, այսինքն՝ փոխանակումը տեղի է ունենում իոնների միջև:
Ջրային լուծույթներում էլեկտրոլիտների իոնների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներն անվանում են իոնափոխանակման:
Իոնափոխանակման ռեակցիներն ընթանալոմ են մինչև վերջ, երբ
 
*ջրում չլուծվող նյութ՝ նստվածք է առաջացում
 
*գազային նյութ է առաջացում
 
*քիչ դիսոցվող նյութ՝ թույլ էլեկտրոլիտ է առաջացում
 
Համապատասխան օրինակները բերված են նկարում:
 
Screenshot_6.png
 
Ինչպես նկատեցիր, բացի մոլեկուլային հավասարումներից ներկայացված են նաև լրիվ իոնային և կրճատ իոնային հավասարումները.
 
Իոնային հավսարումներ գրելիս միայն ուժեղ էլեկտրոլիտներն են դիսոցված ձևով ներկայացնում, իսկ ոչ էլեկտրոլիտները և թույլ էլեկտրոլիտները՝ մոլեկուլների ձևով:
Կրճատ իոնային հավասարումներ գրելիս անհրաժեշտ է կատարել նաև մաթեմատիկական կրճատումներ.
 
օրինակ.
 
մոլեկուլային հավասարում. 2NaOH+H2SO4=Na2SO4+2H2O
 
լրիվ իոնային հավասարում. 2Na++2OH+2H++SO42=2Na++SO42+2H2O
 
կրճատ իոնային հավասարում.2OH+2H+=2H2O
 
կրճատ իոնային հավասարման վերջնական տեսքը. OH+H+=H2O
 
Իսկ երբեմն կրճատվող մասնիկներ չեն լինում և կրճատ իոնային հավասարումը համընկնում է լրիվ իոնային հավասարման հետ. 
 
օրինակ.
 
մոլեկուլային հավասարում. Ba(OH)+2H2SO4=BaSO4+2H2O
 
լրիվ իոնային հավասարում. Ba2++2OH+2H++SO42=BaSO4+2H2O
 
ինչպես նկատում ենք, կրճատվող մասնիկներ չկան:
 
Կրճատ իոնային հավասարումների կարևորությունը կայանում է նրանում, որ ակնառու է դառնում, թե հատկապես ո՞ր մասնիկների միջև է ընթանում տվյալ ռեակցիան:
 
Իոնափոխանակման ռեակցիաներ, հիմնականում, ընթանում են հետևյալ նյութերի միջև.
 
*թթուների և հիմքերի (չեզոքացման ռեակցիա).
 
ի դեպ՝ բոլոր ուժեղ թթուների և բոլոր ուժեղ հիմքերի միջև ընթացող չեզոքացման ռեակցիաներին համապատասխանում է միևնույն կրճատ իոնային հավասարումը, այն է՝ OH+H+=H2O
 
0011-011-Osnovanija-khimija.jpg
 
*թթուների և հիմնային օքիդների.
բոլոր դեպքերում կրճատ իոնային հավասարումը ներառում է ջրածնի կատիոնը՝  H+ և հիմնային օքսիդի մոլեկուլը. H++Me2OxMex++H2O
Կոնկրետ օրինակը բերված է նկարում.
 
55.png
 
*թթուների և աղերի.
հնարավոր են երեք հիմնական տարբերակներ.
ա. առաջանում է չլուծվող աղ
բ. առաջանում է չլուծվող թթու
գ. առաջանոմ է ցնդող թթու
 
օրինակ.
 
ա. HCl+AgNO3=AgCl+HNO3
 
բ. 2HBr+Na2SiO3=H2SiO32NaBr
 
գ. 2HCl+K2CO3=2KCl+H2O+CO2
 
 
424571-chemical-experiment.jpg
 
*ալկալիների և թթվային օքսիդների.
բոլոր դեպքերում կրճատ իոնային հավասարումը ներառում է ալկալու անիոնը՝ OH և թթվային օքսիդի մոլեկուլը.
 
օրինակ՝ 2OH+CO2CO32+H2O
 
*ալկալիների և աղերի.
հնարավոր են երեք հիմնական տարբերակներ.
ա. առաջանում է չլուծվող աղ
բ. առաջանում է չլուծվող հիմք
գ. առաջանում է ցնդող հիմք.
 
օրինակ
 
ա. Ba(OH)+K2SO4=BaSO4+2KOH2
 
բ. 2NaOH+CuSO4=Cu(OH)+Na2SO42
 
գ. Ca(OH)+2NH4Cl=CaCl2+2NH3+2H2O2
 
* երկու աղերի միջև. 
  
նոր առաջացող աղերից առնվազն մեկը պետք է անջատվի նստվածքի ձևով
օրինակ
  NaCl+AgNO3=AgCl+NaNO3   
 
Հնարավոր են այնպիսի իոնափոխանակման ռեակցիաների դեպքեր, երբ միաժամանակ 
առաջանում են և՛ նստվածք, և՛ գազ, և՛ թույլ էլեկտրոլիտ.
 
օրինակ.
 
(NH4)SO4+Ba(OH)=BaSO4+2NH3+2H2O22
 
 2009_02_27_23_53_www_grasskiller_ru_fotos_folders_115_DA_Chemistry.gif                  
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015