Տեսություն

Իոնների հատկությունները և կառուցվածքը
Իոններն ատոմներից տարբերվում են իրենց էլեկտրոնային կառուցվածքով, հետևաբար, և հատկություններով:
 
Համեմատենք նատրիում և քլոր տարրերի ատոմների՝ Na0,Cl0 և համապատասխան իոնների՝ Na+,Cl որոշ հատկությունները.
 
* էլեկտրոնային կառուցվածք.
 
Na-ի ատոմի արտաքին էլեկտրոնային շերտում \((\)\(M\)\()\) կա մեկ էլեկտրոն
 
urovni atoma.gif
 
Cl-ի ատոմի արտաքին էլեկտրոնային շերտում \((M)\)  կա \(7\) էլեկտրոն:
 
Screenshot_1.png
 
Իսկ համապատասխան իոններն արտաքին էլեկտրոնային շերտում ունեն ութական էլեկտրոն և նման են իներտ գազերի էլեկտրոնային կառուցվածքին.
 
Na+ իոնն ունի իներտ գազ Ne-ի էլեկտրոնային կառուցվածքը, 
 
 600px-Electron_shell_010_Neon_-_no_label.svg.png 
 
Cl իոնն ունի իներտ գազ Ar-ի էլեկտրոնային կառուցվածքը.
 
Atom Argon.png
 
* ագրեգատային վիճակը
 
  272.jpg    fluorine.jpg   
    Na -պինդ                                                                Cl2-գազ
 
իոններն առանձին՝ ազատ վիճակում չեն կարող գտնվել, հետևաբար՝ ագրեգատային վիճակ հասկացությունն իոնների համար անիմաստ է:
 
* գույնը
 
Na, պարզ նյութ՝ արծաթավուն, Cl2-դեղնավուն, իսկ համապատասխան իոններն անգույն են:
 
* կենսաբանական ազդեցությունը.
 
և՛ Na, և՛ Cl2 պարզ նյութերը խիստ թունավոր են, իսկ և՛ Na+, և՛ Cl իոնները խիստ անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար.
                                             
chemistry.jpg    A4KnHR.jpg 
 
* քիմիական ակտիվությունը
 
և՛ Na -ը, և՛ Cl2-ը խիստ ռեակցիոնունակ են. նատրիումի և քլորի ատոմների միացումից առաջանում է նատրիումի քլորիդ՝ կերակրի աղ, որի կարևորությունը գիտի յուրաքանչյուր մարդ. 
 
 __2.gif
նատրիում և քլոր ատոմների
միացման շարժանկար
  
 
և՛ Na+-ը, և՛ Cl-ը խիստ պասիվ են, ունեն իներտ գազերի էլեկտրոնային կառուցվածք.             .
        
* լիցքը
 
Ատոմները լիցք չունեն, չեզոք մասնիկներ են, իսկ իոնները լիցքավորված մասնիկներ են:
 
Իոնների կարևոր հատկություններից է գույնը: Գունավոր իոններ պարունակող նյութերի միջոցով հնարավոր է դառնում որոշ այլ իոնների որակական հայտաբերումը հետազոտվող լուծույթներում.
 
1_5254fdf2dfe115254fdf2dfe51.jpg          c45250ff4e5a3878591b09b762a6aa4c.jpg         pic.jpg  
 
Աղյուսակ 1. ՈՐՈՇ  ԻՈՆՆԵՐԻ  ՈՐԱԿԱԿԱՆ  ՌԵԱԿՑԻԱՆԵՐԸ 
 
ԻոնԱզդանյութՌեակցիայի արդյունք
Ag+ClAgCl`ջրում և թթուներում չլուծվող,լոռանման սպիտակ նստվածք
H+հայտանյութ
լակմուս՝ կարմիր
ֆենոլֆտալեին՝ անգույն
մեթիլնարնջագույն՝ կարմիր
Na+   -բոցը գունավորում է դեղին
Ca2+CO32CaCO3` սպիտակ նստվածք
NH4+OHNH3՝ ամոնիակի սուր հոտ
Ba2+SO42BaSO4՝ ջրում և թթուներում չլուծվող, սպիտակ նստվածք
Al3+OH(քիչ)Al(OH)`սպիտակ նստվածք,որը լուծվում էOHի ավելցուկում3
PO43Ag+Ag3PO4`դեղին նստվածք
OHհայտանյութ
լակմուս՝ կապույտ
ֆենոլֆտալեին՝ մորեգույն
մեթիլնարնջագույն՝ դեղին
 
*Իոններն՝ ըստ լիցքի, լինում են.
 
կատիոններ՝ դրական լիցք ունեցող մասնիկներ.
 
 K+,Ca2+,Fe3+,Fe2+,NH4+,Ni2+,Al3+,Cu2+,Cr3+ և այլն.
 
անիոններ՝ բացասական լիցք ունեցող մասհիկներ.
 
Cl,S2,Br,SO42,NO3,MnO4,Cr2O72,F և այլն.
 
*Իոններն՝ ըստ բաղադրության, լինում են.
 
պարզ՝ միատոմանի.Na+,J,Ag+,S2,Cr2+,Zn2+,Cl,Ba2+ և այլն.
 
բարդ՝ բազմատոմանի. ClO,NO2,NH4+,CrO42,PO43,ClO3,SO32 և այլն.
 
Յուրաքանչյուր անիոնի անվանում ձևավորվում է, հիմնականում, համապատասխան թթվի անվանման հիման վրա՝ ըստ իոնն առաջացնող տարրի լատինական անվանման, տարրի օքսիդացման աստիճանի հիման վրա՝ -ատ, -իտ, -իդ վերջածանցների միջոցով: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են որոշ նախածանցներ՝ -հիպո, -պեր- և այլն:
 
Օրինակ.
 
SO42սոլֆատSO32սուլֆիտNO3նիտրատNOնիտրիտClքլորիդClOհիպոքլորիտClO2քլորիտClO3քլորատClO4պերքլորատ
և այլն.
 
*Իոններն՝ ըստ գույնի, լինում են.
 
անգույն. Li+,H+,Ca2+,Cl,NO3,SO42,PO43,NH4+ և այլն.
 
 79734.jpg   vvx6zrcakdfbslqogilp.jpg      
 
գունավոր. Cr2+,Fe3+,MnO4,Ni2+,CrO42,Co2+,Cr3+ և այլն.
 
օրինակ՝
Cu2+կապույտNi2+կանաչCr3+կանաչCrO42դեղինMnO4վարդագույնիցմանուշակագույնCr2O72նարնջագույնCo2+վարդագույնև այլն.
 
 
0_b6238_a66e52ad_XXL.jpg        image1.jpg
 
Առանձնահատուկ կարևորություն ունի ջրածնի հիդրատացված իոնը՝ հիդրօքսոնիումը՝ H3O+, որն ստացվում է մաքուր ջրում ջրի մոլեկուլների ինքնադիսոցման միջոցով.
 
image815.jpg
 
 իսկ թթուների ջրային լուծույթներում՝ պարզապես հիդրատաման միջոցով. 
 
 H++H2OH3O+
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան,  2015