Տեսություն

Թթուներ: Հիմքեր: Աղեր
Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.
 
5a206e0d.png
 
Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:
 
Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս, դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HClH++Cl, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:
 
 Screenshot_9.png
 
Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3H++NO3, հետևաբար.
Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:
Ուշադրություն
Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:
Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2OH3O+
Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝
 
HCl+H2OH3O++Cl, կամ՝ HNO3+H2OH3O++NO3
 
Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի, թթուները լինում են.
 
միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն.
 
երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն.
 
եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն.
 
քառահիմն՝ H4P2O7 և այլն:
 
Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:
 
Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.
 
H2SO3H++HSO3HSO3H++SO32
 
Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
 
Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն:
 
Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:
 
Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝
 
NaOHNa++OH,NH4OHNH4++OH,
 
կարելի է եզրակացնել.
Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH անիոններ:
Ուշադրություն
Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:
Օքսիդացման \(+2\) (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:
 
Օրինակ՝
 
Ba(OH)BaOH++OH2   \(I\) փուլ
 
BaOH+Ba2++OH   \(II\) փուլ
 
ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
 
Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝
 
Na2CO32Na++CO32AlCl3Al3++3ClNH4NO3NH4++NO3
 
կարող ենք եզրակացնել.
Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:
Ուշադրություն
Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:
 
tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp
 
Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:
 
Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով:
 
Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.
 
elektroltichna-disocacya-rvnyannya-stupn-konstanta-reakcyi_535.jpeg
 
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015