Տեսություն

Դիսոցման աստիճան, թույլ և ուժեղ էլեկտրոլիտներ:
Էլեկտրոլիտների դիսոցումը դարձելի գործընթաց է: Դիսոցման գործընթացի քանակական բնութագիրը հաճախ ներկայացվում է դիսոցման աստիճանով՝ α:
Էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը էլեկտրոլիտի տրոհված մոլեկուլների թվի՝ n և լուծված էլեկտրոլիտի մոլեկուլների թվի` N հարաբերությունն է. α=nN
Հաճախ մոլեկուլների թվերի փոխարեն կիրառում են մոլերի թվերը՝ նյութաքանակները:
Դիսոցման աստիճանը կախված է էլեկտրոլիտի բնույթից:
Ըստ դիսոցման աստիճանի մեծության՝ էլեկտրոլիտները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ ուժեղ և թույլ:
Ուժեղ են այն էլեկտրոլիտները, որոնք ջրում լուծելիս գրեթե լրիվ դիսոցվում են իոնների:
5a206e0d.png
 
sgtrsjrtmkrterhwer.jpg
 
Ուժեղ էլեկտրոլիտների դիսոցման աստիճանը մոտ է մեկին (կամ՝ \(100\) %-ին):
Ուժեղ էլեկտրոլիտները նոսրացնելիս էլեկտրահաղորդականությունը մեծանում է չնչին չափով, այն էլ իոնների շարժման արագության մեծացման հաշվին:
 
Էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի լամպը գրեթե նույն պայծառությամբ է վառվում ուժեղ էլեկտրոլիտի թե՛ խիտ, և թե՛ նոսր լուծույթներում:
 
   7787008.png            7787008.png
 ուժեղ էլեկտրոլիտի խիտ լուծույթ             ուժեղ էլեկտրոլիտի նոսր լուծույթ
 
Ուժեղ էլեկրոլիտների շարքում են դասվում.
 
*բոլոր լուծելի աղերը. օրինակ.
 
5ad8e3c129b5c7e54e195edfd7a444b4.jpg
 
*որոշ թթուներ.HNO3,H2SO4,HClO4,HCl,HBr,HJ և այլն.
 
Ի դեպ, եթե տարրը մի քանի թթվածնավոր թթու է առաջացնում, ապա որպես էլկտրոլիտ առավել ուժեղ է այն թթուն, որում տարրի օքսիդացման աստիճանը ավելի մեծ է:
 
*ալկալիները. KOH,NaOH,RbOH,Ca(OH),Ba(OH)22 և այլն.
Թույլ են այն էլեկտրոլիտները, որոնք ջրում լուծելիս մասամբ են դիսոցվում իոնների:
Թույլ էլեկտրոլիտները նոսրացնելիս էլեկտրահաղորականությունը էական մեծանում է՝ իոնների թվի աճի պատճառով:
 
Օրինակ, եթե էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի էլեկտրոդները ընկղմենք անջուր քացախաթթվվի կամ թորած ջրի մեջ, ապա՝ լամպը չի վառվի (նկ.\(3\)). եթե նույն ձևով փորձարկենք քացախաթթվի խիտ լուծույթը, ապա կնկատենք, որ լամպը աղոտ է վառվում (նկ.\(2\)), իսկ նոսր լուծույթում՝ ավելի պայծառ է վառվում (նկ.\(1\)):
 
elektrolity1.JPG
                   նկ\(.1\)                                                  նկ.\(2\)                                                նկ.\(3\)
 
Թույլ էլեկտրոլիտների շարքին են դասվում.
 
*թույլ թթուները՝ H2S,H2SO3,HNO2,HCN,HF,H2CO3,HClO և այլն
 
*չլուծվող հիմքերն ու ամոնիակը (ամոնիումի հիդրօքսիդը)
 
*ջուրը՝
 
h2_be8e8cc3-b7d6-46f6-8136-a6d4feb1c9f0.jpg   resize.jpg
 
Ջուրն աննշան չափով դիսոցվում է ջրածնի՝ H+ և հիդրօքսիդ՝ OH իոնների՝ H2OH++OH կամ՝ ավելի ճիշտ հիդրօքսոնիում՝ H3O+ և հիդրօքսիդ՝ OH իոնների.
 
H2O+H2OH3O++OH 
 
image815.jpg
 
 3.jpg
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015