Տեսություն

Ալկալիական մետաղների ընդհանուր բնութագիրը
Ալկալիական մետաղներ են \(IA\) խմբի մետաղները` լիթիում` \(Li\), նատրիում` \(Na\), կալիում` \(K\), ռուբիդիում` \(Rb\), ցեզիում` \(Cs\):
 
Այս խմբում է տեղադրված նաև ռադիոակտիվ տարր ֆրանսիումը` \(Fr\), որի նուկլիդները ծայրահեղ անկայուն են: Շատ քիչ բան է հայտնի այս տարրի հատկությունների մասին և մեր կողմից այն չի դիտարկվելու:
 
Screenshot_1.png
Ցանկացած ալկալիական մետաղի արտաքին էլեկտրոնային շերտ պարունակում է մեկ էլեկտրոն, որը համեմատաբար թույլ է կապված ատոմի միջուկի հետ:
ggg.jpg
 
Ալկալիական մետաղների ատոմները միացություններ առաջացնելիս հեշտությամբ տալիս են այդ էլեկտրոնը այլ տարրերի ատոմներին` ցուցաբերելով \(+1\)-ի հավասար օքսիդացման աստիճան:
 
image001.jpg
 
Ալկալիական մետաղները բնության մեջ հանդիպում են միայն միացությունների ձևով:
Ֆիզիկական հատկությունները
Ալկալիական մետաղները դյուրահալ և թեթև մետաղներ են, որոնք սպիտակ արծաթավուն փափուկ նյութեր են (կտրվում են դանակով):
 
8f3521b4c374310934af11d3d018e8f5--periodic-table-hazard-01.png
 
Կարգաթվի մեծացման հետ հալման ջերմաստիճանը փոքրանում է, իսկ խտությունը՝ մեծանում:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015