Տեսություն

Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները

Բնական ջրերը լուծված վիճակում կալցիումի ու մագնեզիումի աղեր են պարունակում:
Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ:
Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի \((IV)\) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով.
 
CaCO3 + CO2 + H2O   Ca(HCO3)2MgCO3 + CO2 + H2O   Mg(HCO3)2
 
Նկատելի քանակով Ca2+ և Mg2+ իոններ պարունակող ջուրն անվանում են կոշտ: Տարբերում են.

\(1\). Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է.
 
Mg(HCO3)2  MgCO2↓ + CO2 + H2OCa(HCO3)2  CaCO2↓ + CO2 + H2O
 
boiling-water.gif
 
Ժամանակավոր կոշտությունը կարելի է վերացնել նաև կրակաթով.
 
Ca(HCO3)+2 Ca(OH)2 = 2CaCO3↓ + 2H2OMg(HCO3)+2  2Ca(OH)2 = 2CaCO3↓+ Mg(OH )2↓+ 2H2O
 
\(2\). Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով.
 
CaSO 4Na2CO3 = CaCO3↓ +Na2SO43MgSO4 + 2Na3PO4 → Mg3(PO4)2 + 3Na2SO43CaCI2 + 2Na3PO  46NaCI + Ca3(PO4)2
 
\(3\). Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը:
 
Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում, բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական եղանակներով:
Բնական ջուրը բաց են թողնում զտիչի միջով, որում լցված է կատիոնիտի նատրիումային ձևը: Տեղի է ունենում իոնափոխանակություն.
 
2RNa + CaCI2  R2Ca + 2NaCI
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015