Տեսություն

IIA խմբի տարրերի ատոմների և պարզ նյութերի հատկությունները
Բերիլիումը` \(Be\), մագնեզիումը` \(Mg\), և հողալկալիական տարրերը` կալցիումը` \(Ca,\) ստրոնցիումը` \(Sr\), և բարիումը` \(Ba\), կազմում են պարբերական համակարգի \(IIA\) խումբը: Դրանք բոլորն ակտիվ մետաղներ են և բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
\(IIA\) խմբի տարրերի չեզոք ատոմների արտաքին էլեկտրոնային շերտը պարունակում է երկու էլեկտրոն, որոնք զույգված են:
 
elektronnoe-stroenie-shelochnozemelnyh-metallov.jpg
 
Մագնեզիումը, կալցիումը, ստրոնցիումը և բարիումը սպիտակ արծաթափայլ մետաղներ են:
 
Untitled.png147.pngsep1.png
       
Այս խմբի մեջ է մտնում նաև ռադիում՝ \(Ra՝\) ռադիոակտիվ մետաղը, որը նույնպես արծաթափայլ մետաղ է: Հողալկալիական մետաղների իոնները գունավորում են բոցը.

a.png
 
Քիմիական հատկությունները

\(IIA\) խմբի տարրերը քիմիական փոխազդեցությունների ընթացքում վալենտային էլեկտրոնները հեշտությամբ տրամադրում են այլ տարրերի ատոմների` ուժեղ վերականգնող հատկություններ ցուցաբերելով: Կարգաթվի մեծացման հետ` վերևից ներքև, \(IIA\) խմբի տարրերի վերականգնող հատկություններն ատոմների շառավիղների մեծացման հետ ուժեղանում են․
 
image003.jpg
 
Հողալկալիական մետաղները՝ \((Ca, Sr, Ba, Ra)\), օդի թթվածնով արագ օքսիդանում են և այդ պատճառով պահվում են կերոսինի մեջ:
 
barium-1.jpgbariy.jpg
 
Տաքացնելիս բոլոր նշված մետաղներն այրվում են՝ օքսիդ առաջացնելով.
 
2Me+O2=2MeO
 
Մագնեզիումի այրումն օդում ուղեկցվում է կուրացնող, պայծառ լույսով.
 
maxresdefault.jpg
 
Մագնեզիումն օդում այրելիս ստացվում է օքսիդի և նիտրիդի խառնուրդ.
 
2Mg+O2=2MgO3Mg+N2=Mg3N2
 
\(IIA\) խմբի բոլոր տարրերը սովորական պայմաններում կամ տաքացնելիս փոխազդում են ոչ մետաղների հետ՝ առաջացնելով երկտարր միացություններ.
 
հիդրիդներ՝Ca+H2tCaH2 (BaH2,MgH2)նիտրիդներ`3Ba+N2tBa3N2 (Ca2N2,Sr3N2)քլորիդներ`Ca+CI2tCaCI2 (BaCI2,MgCI2)սուլֆիդներ`Ca+StCaS(BaS,MgS)սիլիցիդներ`2Mg+SitMg2Si(Ca2Si,Ba2Si)ֆոսֆիդներ`3Ba+2PtBa3P2 (Ca3P2,Sr3P2)կարբիդներ`Ca+2Ct°CaC2
 
\(IIA\) խմբի մետաղներից ջրի հետ չի փոխազդում միայն բերիլիումը` պաշտպանիչ շերտի առկայության պատճառով: Մագնեզիումը ջրի հետ սովորական պայմաններում չի փոխազդում, տաքացնելիս փոխազդում է՝ անջատելով ջրածին.
Mg +2H2O t°Mg(OH)2 + H2

Հողալկալիական մետաղները սովորական պայմաններում ջրի ու թթուների հետ փոխազդում են շատ բուռն.
 
Ba+2H2O=Ba(OH)2+H2Ca + 2HCI = CaCI2 + H2
 
 
Բարիումի փոխազդեցությունը ջրի հետ
 
barium-reacting-with-water-andrew-lambert-photography.jpg
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015