Տեսություն

Ածխաթթու և կարբոնատներ
Угольная-кислота-Свойства-получение-применение-и-цена-угольной-кислоты-1.jpg
 
Ածխածնի \((IV)\) օքսիդը ջրում լուծվում է \(20° C\)-ում, մեկ ծավալ ջրում լուծվում է \(0,88\) ծավալ գազ: Լուծված գազի մի մասը փոխազդում է ջրի հետ առաջացնելով թթու՝ ածխաթթու (լակմուսը ներկվում է կարմիր):
 
image003.gif

 CO2+H2OH2CO3
 
Ածխաթթուն երկհիմն, շատ թույլ և նույնիսկ ջրային լուծույթում անկայուն թթու է: Այն դիսոցվում է իոնների՝ աննշան չափով, այդ իսկ պատճառով ջրային լուծույթները փոքրինչ թթվահամ են (այդ համը զգացվում է գազավորված ջուր խմելիս):
 
img5.png
Որպես երկհիմն թթու` ածխաթթուն երկու տեսակի աղեր է առաջացնում, չեզոք՝ կարբոնատներ, և թթու՝  հիդրոկարբոնատներ:
slide_19.png

Ջրում լուծելի են ալկալիական մետաղների ու ամոնիումի կարբոնատները, իսկ մյուս մետաղների կարբոնատները ջրում համարյա չեն լուծվում:
 
Անլուծելի կարբոնատները տաքացնելիս քայքայվում են:
Օրինակ
MgCO3t°MgO+CO2NiCO3t°NiO+CO2
Հիդրոկարբոնատների մեծ մասը ջրում լուծվող է: Դրանք ստացվում են կարբոնատների լուծույթներն ածխաթթու գազի հետ փոխազդելիս:
 
Օրինակ
Na2CO3+CO2+H2O=2NaHCO3
Հիդրոկարբոնատները ենթարկվում են ջերմային քայքայման: Կախված  ջերմաստիճանից և հիդրոկարբոնատ առաջացրած մետաղի բնույթից, առաջանում է կարբոնատ կամ մետաղի օքսիդ, ածխածնի \((IV)\) օքսիդ և ջուր:
Օրինակ
2NaHCO3t°Na2CO3+CO2+H2OCa(HCO3)2t°<800CaCO3+CO2+H2OCa(HCO3)2t°>800CaO+2CO2+H2O
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015