Տեսություն

ԱԾԽԱԾՆԻ \((IV)\) ՕՔՍԻԴ
images (16).jpg
 
Ածխածնի \((IV)\) օքսիդը (ածխաթթու գազը) օդից մոտավորապես \(1,5\) անգամ ծանր է, թույլ թթվային համով ու հոտով, անգույն ու ջրում լուծվող գազ է: \(1\) մթն ճնշման տակ \(–78°C\) ջերմաստիճանում վերածվում է պինդ ձյունանման զանգվածի:
 
Պինդ ածխաթթու գազը անվանում են «չոր սառույց», այն մոլեկուլային բյուրեղավանդակով նյութ է:
 
download (7).jpg  48.4.jpg                
 
Այդ նյութն օդում, առանց հեղուկ վիճակի անցնելու, միանգամից գազի է վերածվում:
 
images (15).jpg
Ստացումը
Արդյունաբերության մեջ ածխածնի \((IV)\) օքսիդը ստացվում է կալցիումի կարբոնատի ջերմային քայքայումից:
 
CaCO3  t°CaO + CO2
 
Լաբորատորիայում ածխածնի \((IV)\) օքսիդը ստացվում է մարմարը, կրաքարը կամ կավիճն աղաթթվի հետ փոխազդելով:
slide_2 (1).jpg
Քիմիական հատկությունները
Ածխածնի \((IV\)) օքսիդը թթվային օքսիդ է, ուստի փոխազդում է ալկալիների, ջրի ու հիմնային օքսիդների հետ:
 
Օրինակ՝
 
ա) հիմնային օքսիդի հետ՝
 
CaO+CO2=CaCO3
 
բ) ալկալու հետ՝
 
2KOH+CO2=K2CO3+H2O
 
Հիմքի պակասի դեպքում առաջանում է թթու աղ (հիդրոկարբոնատ)՝
 
KOH+CO2=KHCO3
 
գ) ջրի հետ՝
 
CO2+H2OH2CO3
 
co2-diffuzor.jpg
 

Բնության մեջ ածխածնի \((IV)\) օքսիդն առաջանում է ածխածին պարունակող նյութերն օքսիդանալիս, այրվելիս, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության ընթացքում:
 
images.jpg
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015