Տեսություն

Ածխածնի օքսիդները
images (8).jpg
 
Ածխածնի \((II)\) օքսիդ
Ածխածնի (II) օքսիդում ածխածնի ու թթվածնի ատոմները միմյանց կապված են երեք ընդհանուր էլեկտրոնային զույգով, որոնցից երկուսն առաջացել են փոխանակային (չզույգված էլեկտրոնների զույգմամբ), իսկ մեկը` դոնորակցեպտորային մեխանիզմով:

download (5).jpg
 
Ածխածնի \((II)\) օքսիդը (շմոլագազը) օդից փոքր ինչ թեթև գազ է. գույն, հոտ ու համ չունի, ջրում գրեթե չի լուծվում և ջրի հետ չի փոխազդում: Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդ է:
 
Ուշադրություն
Անգամ փոքր քանակներով այդ գազը շնչելը խիստ թունավոր է և կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ: 
 
images (1).png
 
Ածխածնի \((II)\) օքսիդը ստացվում է ածխի, ինչպես նաև այլ պինդ, հեղուկ ու գազային վառելանյութերի թերայրման հետևանքով:
 
gothic-fireplace-animated-screensaver-this-is-the-image-displayed-16.jpeg
 
2C+O2=2CO
 
Ածխածնի \((IV)\) օքսիդը, շիկացած ածխի հաստ շերտի միջով անցնելով, փոխազդում է վերջինիս հետ` առաջացնելով ածխածնի \((II)\) օքսիդ:
 
CO2+C=2CO
 
Մեծ քանակությամբ ածխածնի \((II)\) օքսիդ են պարունակում ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներից արտանետվող գազերը:
 
images (6).jpg
 
Ածխածնի \((II)\) օքսիդը, թունավոր լինելով հանդերձ, մեծ կիրառություն ունի քիմիական արդյունաբերության մեջ ու տնտեսության տարբեր բնագավառներում:
 
Այդ գազն այրելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, ուստի այն երբեմն կիրառվում է որպես գազային վառելանյութ:
 
2CO+O2=2CO2+572կՋ
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015