Տեսություն

Սիլիցիումի տարածվածությունը բնության մեջ և ֆիզիկական հատկությունները
200x200-Fotolia_82019569_Subscription_Monthly_M.png 
Սիլիցիումը, թթվածնից հետո, բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է: 
Սիլիցիումը բնության մեջ ազատ վիճակում գոյություն չունի, այն հանդիպում է միացություններում և կազմում է երկրակեղևի զանգվածի \(29,5\) %-ը:
 
sostzemkor.png
 
Սիլիցիումի առավել տարածված միացությունը սիլիցիումի \((IV)\) օքսիդն է` քվարցը: Քվարցի տարատեսակն է՝ վանակնը (լեռնային բյուրեղապակի):
 
Լեռնային բյուրեղապակու հանրահայտ տարատեսակն է ամեթիստը, այն համարվում է կիսաթանկարժեք քար: Սիլիցիումի \((IV)\) օքսիդից է կազմված նաև սովորական ավազը:
                  
rock-crystal1.jpg  Amethyst.jpg
Կվարց                                                            Ամեթիստ
  
Սիլիցիումի բնական միացություններից են նաև սիլիկատները և ալյումասիլիկատները:
 
Օրինակ՝ տալկը (3MgO4SiO2H2O), կավը (կաոլին՝ Al2O32SiO22H2O)
 
image_1576.jpg  -photo-o20150925-1703899_zoom.jpg
                     Տալկ                                            Կաոլին կամ ճենակավ
Փիզիկական հատկությունները
Սիլիցիումը մուգ մոխրագույն, մետաղական փայլով, պինդ նյութ է: Հայտնի են սիլիցիումի երկու տարաձևություն՝ ամորֆ ու բյուրեղային:
 
Sample_of_silicon_dioxide.jpg  Silicon-7.jpg

Բյուրեղային սիլիցիումը դժվարահալ է, շատ կարծր, հալվում է \(1420°C\) և եռում \(2620°C\) ջերմաստիճաններում: Թույլ էլեկտրահաղորդականությամբ նյութ է (կիսահաղորդիչ):
 
Ջերմաստիճանը բարձրացնելիս սիլիցիումի էլեկտրահաղորդականությունը մեծանում  է:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015