Տեսություն

Ազոտի ստացումը և հատկությունները
Untitled-1.jpg
 
Ազոտը  բնության մեջ հանդիպում է երկու իզոտոպների ձևով՝
 
11.png
 
 Միացություններում ազոտի հիմնական օքիդացման ատիճաններն են՝ 
 
i_147.png.png 
 
Պարզ նյութ՝ ազոտի մոլեկուլը առաջանում է այդ տարրի երկու ատոմի կենտ էլեկտրոնների զույգման շնորհիվ: Մոլեկուլում ատոմները կապված են կովալենտային ոչ բևեռային եռակի կապով, կապերից մեկը σ-կապ է, իսկ երկուսը՝ π
 
0203.jpg
        
Մոլեկուլային բանաձևն է՝
 
233746547_w200_h200_azot_gazoobraznyj.jpg
 
Ֆիզիկական հատկությունները
Անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է. \(100 \)լ ջրում \((20°C) 1,54 \)լ ազոտ է լուծվում։ \(–195,8 °C\) անգույն հեղուկ է, \(–209,86 °C\) ազոտը պնդանում է ձյան տեսքով: Օդից թեթև է մոտավորապես \(1,04 \) անգամ։
 
air.jpg tattoo-removal-04.jpg shutterstock_584457403.jpg
 
Ստացումը
Արդյունաբերության մեջ ազոտ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումով (հեղուկ ազոտը եռում է ավելի ցածր ջերմաստիճանում, քան հեղուկ թթվածինը)։
 
membr_azot.jpg
 
Լաբորատորիայում ազոտ ստանում են ամոնիումային աղերի ու նիտրիտների խառնուրդի տաքացմամբ:
 
Оրինակ՝
 
download (21).jpg
 
NH4CI + NaNO2 t°N2 + 2H2O + NaCI
 
Քիմիական հատկությունները
Սովորական պայմաններում ազոտը քիմիապես ակտիվ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է մոլեկուլում առկա երեք կապով, որոնց ճեղքման համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում: 
 
Ազոտը քիմիական նյութերի ճնշող մեծամասնության հետ փոխազդում է միայն խիստ պայմաններում (տաքացման, ճառագայթման, էլեկտրական պարպման պայմաններում կամ կատալիզատորի ներկայությամբ)։
 
Սովորական պայմաններում ազոտը չի փոխազդում ոչ մետաղների հետ:

Ազոտի և ջրածնի փոխազդեցությունը 

Ազոտը ջրածնի հետ փոխազդում է բարձր ճնշման տակ \((\)\(200-1000 \)մթն\()\), \(450–500°C \) ջերմաստիճանում, երկաթ կատալիզատորի ներկայությամբ ու առաջացնում ցնդող ջրածնային միացություն՝ ամոնիակ \((\)NH3\()\) 
 
image001.jpg
N2+3H2NH3
 

Ազոտի և թթվածնի փոխազդեցությունը
  
Ազոտը թթվածնի հետ փոխազդում է \(1200°C\)-ից բարձ ջերմաստիճանում առաջացնելով ազոտի\((II)\) օքսիդ: Նման փոխազդեցություն տեղի է ունենում ամպրոպների ընթացքում:
 
img8.jpg
 
 
Ազոտի և մետաղների փոխազդեցությունը
 
Տաքացման պայմաններում ալկալիական ու հողալկալիական մետաղները և ազոտը փոխազդում են՝ առաջացնելով նիտրիդներ։  
 
slide_5.jpg
 
Միայն լիթիումը և ազոտն են փոխազդում համեմատաբար ցածր ջերմաստիճաններում (սենյակայինից փոքր-ինչ բարձր).
 
6Li+N2t°2Li3N

Նիտրիդներն աղանման նյութեր են՝
 
shutterstock_570382612.jpg
Նատրիումի նիտրիդ
 
Դրանք հեշտությամբ հիդրոլիզի են ենթարկվում:
 
Na3N+3H2O=3NaOH+NH3   

Նշենք, որ իոնային կապով նիտրիդներ են առաջացնում միայն \(IA\) և \(IIA\) խմբերի մետաղները։
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015