Տեսություն

Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը
Մենդելեևի պարբերական համակարգի \(VA\) խումբը կոչվում է ազոտի ենթախումբ, որի մեջ ընդգրկված են ազոտ` \(N,\) ֆոսֆոր` \(P\), արսեն` \(As\), ծարիր` \(Sb\), և բիսմութ` \(Bi\), տարրերը: Դրանք բոլորն էլ \(p\)-տարրեր են, արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական էլեկտրոն:
 
2.jpg
 
Այս տարրերի ատոմի շարավիղը կարգաթվի մեծացման հետ մեծանում է, ուստի փոքրանում է էլեկտրաբացասականությունը և, բնականաբար, մետաղական հատկությունները մեծանում են:
 
Ահա թե ինչու ազոտը և ֆոսֆորը տիպական ոչ մետաղներ են, արսենն ու ծարիրը նաև մետաղական հատկություներ են ցուցաբերում, իսկ բիսմութը մետաղ է:
 
Քննարկվող ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակներում առկա են հնգական էլեկտրոններ (երեքը զույգված չեն)։ 
 
azot-i-fosfor.jpg
 
Ուստի այս ենթախմբի տարրերի ատոմները կարող են այլ տարրերի ատոմներին երեք էլեկտրոն միացնել՝ համապատասխան միացություններում \(-3\) օքսիդացման աստիճան դրսևրելով (բացասական օքսիդացման աստիճանը ծարիրին և, հատկապես, բիսմութին բնորոշ չէ):
  
Սակայն դա տեղի է ունենում միայն իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ՝ ջրածնի ու մետաղների ատոմներին միանալիս, իսկ ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի ատոմներին միանալիս \(VA\) խմբի տարրերի ատոմներն էլեկտրոններ են տրամադրում ու լիցքավորվում դրական:
 
Ազոտը միացություններում կարող է ցուցաբերել \(-3,-2,-1, 0,+1,+2,+3,+4,+5,\) ֆոսֆորը՝ \(-3, 0, \)\(+1, +2, +3, +4, +5,\) արսենը՝ \(-3, 0, +3, +5\), ծարիրը՝ \(-3, 0, +3, +4, +5\), իսկ բիսմութը՝ \(0, +2, +3, +4, \)\(+5\) օքսիդացման աստիճաններ:
 
\(VA\) խմբի տարրերի կարևոր օքսիդներն են R2O3 և R2O5, որտեղ \(R\)-ն ազոտի ենթախմբի ցանկացած տարր է։ Այդ օքսիդներին համապատասխանում են HRO2 կամ H3RO3 և HRO3 կամ H3RO4 թթուները:
 
Օրինակ՝
 
N2O3HNO2 
      P2O3H3PO3
N2O5HNO3                                              P2O5H3PO4 կամ HPO3 
 
\(VA\) խմբի տարրերի օքսիդների ու հիդրօքսիդների թթվային հատկությունները կարգաթվի աճման հետ թուլանում են, իսկ նույն տարրի առաջացրած HRO2 թթուն HRO3 թթվի համեմատ շատ ավելի թույլ է։
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015