Տեսություն

Ազոտական թթու
Քիմիական բանաձևը և մոլեկուլի կառուցվածքը՝
 
slide-7.png
 
 
Ֆիզիկական հատկությունները
 
Մաքուր ազոտական թթուն սուր, հեղձուցիչ հոտով, անգույն հեղուկ է, խտությունը՝ \(1,52 գ/սմ³\), հալման ջերմաստիճանը՝\( –41°C\), քայքայվելով եռում է \(86°C\) ջերմաստիճանում, ցանկացած հարաբերությամբ խառնվում է ջրին:

Ազոտական թթուն օդում ուժեղ «ծխում» է, քանի որ խոնավ օդում ջրային գոլորշիների հետ մասամբ հեղուկ թթվի մանր կաթիլներից բաղկացած քուլաներ են առաջանում։

1443878418nitric-acid.jpg
 
Քիմիական հատկությունները

Ազոտական թթուն շատ ուժեղ միահիմն թթու է և ջրում գրեթե լրիվ դիսոցվում է:

Ազոտական թթուն, ինչպես և մյուս թթուները, փոխազդում է հիմքերի, հիմնային օքսիդների, աղերի (կարբոնատների, սուլֆիտների ու սիլիկատների) հետ:
 
Ազոտական թթուն մետաղների հետ յուրահատուկ կերպով է փոխազդում, մյուս թթուների նման ջրածին չի անջատում, այլ անջատում է ազոտի օքսիդներ, ամոնիակ (ամոնիումի նիտրատ) կամ ազատ ազոտ։ Նշանակում է՝ այս դեպքում վերականգնվում է ոչ թե ջրածինը, այլ ազոտը, որի օքսիդացման աստիճանը \(+5\)-ից կարող է նվազել մինչև \(-3\)
 
Մետաղների հետ ազոտական թթվի փոխազդեցության այս կամ այն ձևը կախված է թթվի կոնցենտրացիայից ու փոխազդող մետաղի ակտիվությունից։
Ազոտական թթվի մոլեկուլի անկայունությունը կարևոր առանձնահատկություն է։ Ջրային լուծույթում այդ թթուն համեմատաբար ավելի կայուն է։ Մինչդեռ \(98\)% զանգվածային բաժնով ազոտական թթուն անկայուն միացություն է, լույսի ազդեցությամբ քայքայվում է:
 
nkar1.png
 
Ստացումը
  
Բնության մեջ քիչ քանակությամբ ազոտական թթու առաջանում է ամպրոպների ընթացքում։ Էլեկտրական պարպումների ազդեցությամբ օդի հիմնական բաղադրամասերը՝ ազոտը և թթվածինը, փոխազդում են՝ առաջացնելով ազոտի\((II)\) օքսիդ:
 
nox-1519EBCE832000BB411.png 
5c3bc967-a057-406b-87f9-7155c2dd32af.gif
 
Արդյունաբերական եղանակով ազոտական թթու ստացվում է միմյանց հաջորդող չորս փուլերով:
 
Առաջին փուլ՝ ամոնիակի սինթեզ
 
slide_16.png
 
Երկրորդ փուլ՝ ամոնիակի կատալիտիկ օքսիդացում
 
slide_11 (1).jpg
 
Օքսիդացումն ընթանում է հպումային սյունակաթսայում՝ \(550–600°C\) ջերմաստիճանում, պլատին-ռոդիում համաձուլվածք \((Pt-Rh)\) կատալիզատորի ներկայությամբ։
Երրորդ փուլ՝ ազոտի\((II)\) օքսիդի օքսիդացումը համեմատաբար ցածր ջերմաստիճանում.
 
slide_4.jpg

Չորրորդ փուլ՝ ջրում ազոտի\((IV)\) օքսիդի լուծում թթվածնի մասնակցությամբ.
 
slide_22.jpg

Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները
Ազոտական թթվի բոլոր աղերն առանց բացառության ջրում լուծելի, բյուրեղային նյութեր են, ենթարկվում են ջերմային քայքայման՝ ըստ հետևյալ ուրվագրի՝
 
p.png
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015