Տեսություն

Ազոտի օքսիդները
Untitled-1.png
 
Ազոտն առաջացնում է օքսիդներ, որոնցում դրսևորում է \(+1-\)ից մինչև \(+5\) օքսիդացման աստիճաններ.
 
slide_10.jpg
 
Ազոտի\((I)\) օքսիդ`
  
shutterstock_347014811.jpg
 
Ազոտի\((I)\) օքսիդը հաճելի հոտով, անզգայացնող հատկությամբ անգույն գազ է, որը այլ կերպ անվանում են ծիծաղաբեր գազ:
 
Ջրում չի լուծվում ու անտարբեր օքսիդների շարքին է դասվում։
 
Լաբորատորիայում N2O ստանում են ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումից.

NH4NO3t°N2O+2H2O
 
  
Ազոտի\((II)\) օքսիդ`

shutterstock_346116365.jpg
 
Անգույն, անհոտ, ջրում չլուծվող գազ է: \(NO\)-ն անտարբեր օքսիդ է և օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով ազոտի \((IV)\) օքսիդ։ Առաջանում է օդում ամպրոպի ընթացքում․
 
img19.jpg
 
Արդյունաբերության մեջ ստացվում է ամոնիակի կատալիտիկ օքսիդացումից.

4NH 35O 2կ  4NO + 6H2O

Լաբորատորիայում ստանում են պղնձի ու նոսր ազոտական թթվի փոխազդեցությունից`
 
download (2).png

Պարզ նյութերի՝ ազոտի ու թթվածնի անմիջական փոխազդեցությունից միայն ազոտի\((II)\) օքսիդ է ստացվում, իսկ ազոտի մյուս օքսիդներն ստացվում են անուղղակի ճանապարհով։
Ազոտի \((III)\) օքսիդ՝  
  
images.png
 
 N2O3 օքսիդը անկայուն միացություն է։ Գոյություն ունի \(-5°C\)-ից ցածր ջերմաստիճանում, կապույտ հեղուկ է: Այս օքսիդն ազոտային թթվի անհիդրիդն է:
  
Ազոտի\((IV)\) օքսիդ՝
  
shutterstock_346591721.jpg

Հեղձուցիչ հոտով, գորշ դարչնագույն գազ է (այդ գազը հաճախ անվանում են «աղվեսի պոչ»)։ Սառեցնելիս վերածվում է գրեթե անգույն (բաց դեղին) հեղուկի, որի մոլեկուլի բաղադրությունը` N2O4

no2.png
 
Սովորական պայմաններում ստացվում է հետևյալ փոխազդեցությունից՝
 
19EBCE832000BB411.png
 
Ազոտի\((IV)\) օքսիդ կարելի է ստանալ որոշ մետաղների և խիտ ազոտական թթվի փոխազդեցությունից. 

Օրինակ՝ պղնձի և խիտ ազոտական թթվի փոխազդեցությունից
 
18.gif
 
Ազոտի\((IV)\) օքսիդն ազոտային թթվի և ազոտական թթվի խառն անհիդրիդն է։ Սառը ջրում այդ նյութը լուծելիս նշված երկու թթվի խառնուրդն է ստացվում.
 
2NO2+H2O=HNO2+HNO3
 
Ազոտի\((V)\) օքսիդ՝
  
pic2829.png

N2O5 օքսիդը՝ ազոտական թթվի անհիդրիդն է, պինդ, անգույն նյութ է։ Այս օքսիդը կարելի է ստանալ օրինակ՝ հետևյալ կերպ.
 
P2O5+2HNO3=N2O5+2HPO3
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015