Տեսություն

Ֆոսֆորի օքսիդ: Ֆոսֆորական թթու
slide_2.jpg  0007-007-N3ro4.png
 
Ֆոսֆորի\((V)\) օքսիդը ֆոսֆորի առավել կայուն օքսիդն է սովորական պայմաններում։ Այն սպիտակ, ձյունանման պինդ նյութ է, որի մոլեկուլն ունի P4O5 բաղադրությունը (P2O5-ը նրա պարզագույն բանաձևն է):
 
Ֆոսֆորի \((V)\) օքսիդն օժտված է թթվային օքսիդներին բնորոշ հատկություններով: Ոստի այն կարող է փոխազդել հիմնային օքսիդների և հիմքերի հետ:
 
Օրինակ՝
 
P2O5+3CaO=Ca3(PO4)2P2O5+2KOH+H2O=2KH2PO4P2O5+4KOH=2K2HPO4+H2OP2O5+6KOH=2K3PO4+3H2O
 
Ֆոսֆորի\((V)\) օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում են ֆոսֆորական թթուներ: Գոյություն ունեն ֆոսֆորի \((V)\) օքսիդին համապատասխանող մի քանի թթու, որոնք միմյանցից տարբերվում են օքսիդի մոլեկուլին միացած ջրի մոլեկուլների քանակով: Եթե ֆոսֆորական անհիդրիդը լուծե՛ք սառը ջրում, ապա կստացվի մետաֆոսֆորական թթու՝ HPO3, որը թունավոր նյութ է.
 
P2O5 + H2O = 2HPO3
 
116625.jpg
 
Տաք ջրում ֆոսֆորի\((V)\) օքսիդը լուծելիս ստացվում է օրթոֆոսֆորական թթու կամ պարզապես ֆոսֆորական թթու՝ H3PO4
 
shutterstock_392076103.jpg
Ֆոսֆորական թթվի մոլեկուլի մոդելը
 
Ֆոսֆորական թթուն եռահիմն թթու է, ջրային լուծույթում ենթարկվում է աստիճանական դիսոցման.
 
image022.jpg
 
Աստիճանական դիսոցման հետևանքով ֆոսֆորական թթուն երեք տեսակի աղ է առաջացնում, չեզոք աղեր՝ ֆոսֆատներ (օրինակ՝ K3PO4), թթու աղեր՝ երկհիդրոֆոսֆատներ (օրինակ՝ KH2PO4) և հիդրոֆոսֆատներ (օրինակ՝ K2HPO4)
 
Ֆոսֆորական թթուն փոխազդելով մետաղների, մետաղների օքսիդների, հիմքերի և աղերի հետ առաջացնում է այդ թթվին համապատասխանող աղեր՝ ֆոսֆատներ:
 
Օրինակ՝
 
3Ba+2H3PO4=Ba3(PO4)+23H23BaO+2H3PO4=Ba3(PO4)+23H2O3Ba(OH)2+2H3PO4=Ba3(PO4)+26H2O3BaCO3+2H3PO4=Ba3(PO4)+22H2O+3CO2
 
Ֆոսֆորական թթվի աղերը լայնորեն օգտագործվում եմ որպես պարարտանյութեր:
 
slozhnie_udobreniya_1.jpg
 
1. Հասարակ սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
 
Ca3(PO4)+2H2SO4=2CaSO4+Ca(H2PO4)22
 
2. Կրկնակի սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
                                             
Ca3(PO4)+H3PO4=Ca(H2PO4)22  
 
3. Պրեցիպիտատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիաների`
 
Ca(OH)+H3PO4=CaHPO42H2O2   
 
H3PO4+CaCO3+H2O=CaHPO42H2O+CO2
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015