Տեսություն

Ֆոսֆոր, ստացումը և ֆիզիկական հատկությունները
shutterstock_600986249.png 
 
Ֆոսֆորի միակ կայուն իզոտոպն է P1531: Միացություններում ցուցաբերող հիմնական վալենտականություններն են՝ \(III\) և \(V\), իսկ օքսիդացման աստիճանները փոփոխվում են \(-3\)-ից մինչև \(+5\)
 
Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում, նրա հիմնական միացություններից է կալցիումի ֆոսֆատը, որը մտնում է ֆոսֆորիտների բաղադրության մեջ:
 
5-1-2b.jpg
Կալցիումի ֆոսֆատ՝ Ca3(PO4)2
 
Ստացումը
Էլեկտրական վառարաններում թթվածնի բացակայության պայմաններում հալում են կոքսի, ավազի և ֆոսֆորիտի խառնուրդը.
 
5C + 3SiՕ2 + Ca3(PՕ4) =2 5CO + 3CaSiՕ3 + 2P
 
Ստացված ֆոսֆորը ցնդում է (սուբլիմվում) և պնդանում մոմանման սպիտակ զանգվածի տեսքով:
 
7f5d4bb7-5cc7-41f0-b98f-fec614e77f44.png

Ֆոսֆորն առաջացնում է մի շարք տարաձևություններ: Դրանցից տարածված են սպիտակն ու կարմիրը:
 
1316915460_image089.jpg
 
  
Սպիտակ և կարմիր ֆոսֆորի ֆիզիկական հատկությունները
 
Կարևոր  բնութագրիչներ            
 
 Սպիտակ ֆոսֆոր Կարմիր ֆոսֆոր
Մոլեկուլի բանաձևը
P4
 (P4)n
Բյուրեղավանդակը մոլեկուլային
 ատոմային
Կայունությունը
 անկայուն
 կայուն
Գույնը
 դեղնասպիտակավուն կարմիր
Հոտը
 սխտորի
 հոտ չունի
Ֆիզիկական վիճակը
մոմանման պինդ նյութ  փոշի
Լուծելիությունը ջրում
 չի լուծվում
չի լուծվում
Լուծելիությունը CS2-ում լուծվում է
չի լուծվում
Թունավորությունը
 թունավոր է
 թունավոր չէ
Օքսիդացումըօդում ինքնաբոցավառվում է,
պահվում է ջրի տակ
\(240°C\)-ից բարձր
ջերմաստիճանում
Ֆոսֆորեսցենտային
Լուսարձակում
առկա է
չկա
 
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015