Տեսություն

Հալոգենաջրածիններ: Հալոգենաջրածնային թթուներ:
Հալոգենաջրածիններ ստացվում են ջրածնի և հալոգենների անմիջական փոխազդեցությունից՝
 
H2+Hal2=2HHal
 
ֆտորածրածին` \((19\)°\(C\)-ում ցնդող հեղուկ է\()\) ստուգվում է ֆտորի և ջրածնի փոխազդեցությունից. որոնք ցանկացած պայմանում փոխազդում են պայթյունով:
 
400px-Hydrogen-fluoride-2D-dimensions.png images.jpg
 
Քլորաջրածին՝ \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է\()\) ստացվում է քլորի և ջրածնի փոխազդեցությունից, որոնք փոխազդում են պայթյունով և արեգակնային լույսի ուղղակի ազդեցությամբ կամ տաքացնելիս:
 
c9c88ed6c4ca2dbf1fa0c0da2d83bcf2.png
 
Բրոմաջրածին՝ \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է \()\) ստացվում է բրոմը և ջրածինը տաքացնելիս, որոնք փոխազդում են առանց պայթյունի:
 
320px-Hydrogen-bromide-2D-dimensions.svg.png images (2).jpg
 
Ուշադրություն
Նշված ռեակցիաները ջերմանջատիչ են:
Յոդաջրածին` \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է\()\), ստացվում է բյուրեղային յոդի և ջրածնի փոխազդեցությունից, ռեակցիան թույլ ջերմակլանիչ է, այն դանդաղ է ընթանում նույնիսկ տաքացնելիս:

Hydrogen-iodide-2D-dimensions.svg.png download (1).jpg
 
Բարձր էլեկտրաբացասականության հետևանքով կապող էլեկտրոնային զույգը հալոգենաջրածինների մոլեկուլներում շեղված է դեպի հալոգենի ատոմը. հալոգենաջրածինների մոլեկուլներում քիմիական կապը կովալենտային բևեռային է:

Օրինակ՝
 
phoօօօօto1.png
 
Հալոգենաջրածինները ջրում լավ են լուծվում` համապատասխան թթուներ առաջացնելով: Ֆտորաջրածինը խառնվում է ջրի հետ ցանկացած հարաբերությամբ:
 
Մեկ ծավալ ջրում \(0°C-\)ում լուծվում է \(500\) ծավալ \(НС1\), \(600\) ծավալ \(HBr \) և \(450\) ծավալ \(HI\)
 
Բարձր լուծելիությունը ջրում թույլ է տալիս ստանալ թթուների խիտ լուծույթներ:
 
CNX_Precalc_Figure_04_05_001F2.jpg
 
\(HF \)՝ ֆտորաջրածնային (պլավիկյան) թթու

\(HCI\)՝ քլորաջրածնային (աղաթթու) թթու

\(HBr \)՝ բրոմաջրածնային թթու

\(HI \)՝ յոդաջրածնային թթու
 
Թթվի ուժը \(HF\) — \(НСl \)— \(HBr\) — \(HI \) շարքում մեծանում է։

Հալոգենաջրածնային թթուները դիսոցվում են` առաջացնելով ջրածնի կատիոն և հալոգենի անիոն`
 
HHal   H+ + Hal 
 
Գազային, չոր վիճակում գտնվող հալոգենաջրածինները չեն փոխազդում մետաղների մեծ մասի հետ: Ջրային լուծույթներն օժտված են թթուների ընդհանուր հատկություններով. փոխազդում են մեծ թվով մետաղների, նրանց օքսիդների և հիդրօքսիդների հետ` առաջացնելով աղեր` հալոգենիդներ (ֆտորիդներ, քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ):
 
Zn+2HBr=ZnBr2+H2MgO+2HCl=MgCl2+H2Ca(OH)2+2HI=CaI2+H2O
 
hydrochloric_acid-zink.JPG
      ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը
 
Ուշադրություն
Ակտիվության շարքում ջրածնից հետո գտնվող մետաղները և հալոգենաջրածնային թթուները չեն փոխազդում:
download-(4).png
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015