Տեսություն

Քլորի կիրառությունը:
Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ:
 
pestizide-umweltverschmutzung-massentierhaltung.jpg   
 
Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար:
 
images (13).jpg    download (2).jpg
 
Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար:
 
images (11).jpg    images (10).jpg
 
Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին \((Օ)\), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Քլորի և նատրիումի հիդրօքսիդի փոխազդեցությունից ստացվում է սպիտակեցնող հեղուկ (ժավելաջուր), որը կիրառվում է կենցաղում:
12149.jpg
CI2 + 2NaOH = NaOCI +NaCI +H2O
 
Ուշադրություն
Քլոր պարունակող սպիտակեցնող նյութերն արդյունավետ են միայն սառը ջրում, քանի որ տաքացնելիս նրանք քայքայվում են: Օրինակ, նատրիումի հիպոքլորիտը քայքայվում է և կորցնում է իր սպիտակեցնող ուժը.
Քլորն օրգանիզմ է մտնում նատրիումի քլորիդի \((NaCl)\) ձևով, որը խթանում է նյութափոխանակությունը: Մարդուն օրական անհրաժեշտ է \(20\) գ կերակրի աղ:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015