Տեսություն

Հալոգենների քիմիական ակտիվությունը:
Բոլոր հալոգեններն ուժեղ օքսիդիչներ են: Առավել վառ արտահայտված օքսիդացնող հատկությամբ օժտված է ֆտորը: 

Ատոմային համարի և ատոմի շառավղի մեծացման հետ հալոգենների օքսիդացնող հատկությունը փոքրանում է:
Յուրաքանչյուր հալոգեն իր պարբերությունում ամենաուժեղ օքսիդացնողն է, որը հստակ դրսևորվում է մետաղների և հալոգենների փոխազդեցության ժամանակ:
 
Այսպես, ֆտորը սովորական պայմաններում փոխազդում է մետաղների մեծ մասի, իսկ տաքացման պայմաններում` նույնիսկ ազնիվ մետաղների` արծաթի, ոսկու, պլատինի հետ:
 
Ալյումինը և ցինկը ֆտորի մթնոլորտում բոցավառվում են.

2AI + 3F2 = 2AIF3,      Zn + F2 = ZnF2

Մյուս հալոգենների և մետաղների փոխազդեցությունն ընթանում է տաքացման պայմաններում:
 
Օրինակ՝
 
2Fe + 3Cl2 t°2FeF3,      Zn + Br2 t° ZnBr2

Պղինձը քլորի և բրոմի հետ փոխազդելիս առաջանում է պղնձի\((II)\) հալոգենիդ, իսկ յոդի հետ առաջանում է միայն պղնձի\((I)\) յոդիդ` \(CuI:\)
  
 Cu + Cl2 t° CuCl2,Cu + Br2 t° CuBr2,2Cu + I2 t° 2CuI,
 
pg9EDy.gif
 
          Պղնձի և քլորի փոխազդեցությունը
 
Նախապես տաքացրած մանրացված ծարիրի բյուրեղները  քլոր պարունակող անոթի մեջ մտցնելիս այրվում են հրավառության նման:

04.jpg
                                         Ծարիրի այրվելը քլորում 
 
2Sb + 3Cl2 =2SbCl3,2Sb + 5Cl2 =2SbCl5,
 
Քանի որ կարգաթվի մեծացման հետ հալոգենների օքսիդացնող ուժը թուլանում է, ուստի յուրաքանչյուր հալոգեն իր հաջորդներին դուրս է մղում մետաղի կամ ջրածնի հետ առաջացրած միացությունների ջրային լուծույթներից (այս ռեակցիաներից էլ օգտվելով` ստանում են բրոմ և յոդ տարրերը).
 
Օրինակ՝
 
Cl2+2KBr(լթ)=2KCl(լթ)+Br2Br2+2NaI(լթ)=2NaBr(լթ)+I2
 
Ֆտորի համար այս ռեակցիան բնութագրական չէ, քանի որ այն ընթանում է լուծույթում, իսկ ֆտորի միջավայրում ջուրն այրվում է.
  
maxresdefault.jpg
          Ֆտորի միջավայրում ջրի այրվելը        
 
  2F2+2H2O=4HF+O2 
 
Այսպիսով, ֆտորը միայն օքսիդացնող է` բոլոր տարրերից առավել ուժեղը: Մյուս հալոգենները, իրենց միացող տարրի էլեկտրաբացասականությունից կախված,  դրսևորում են նաև վերականգնող հատկություններ` միացություններում ցուցաբերելով դրական օքսիդացման աստիճան: Դրա ցայտուն օրինակներն են հալոգենների թթվածնային միացությունները:
 
Ինչպես արդեն նշվել է, հալոգենները թթվածնի հետ անմիջականորեն չեն փոխազդում, և հալոգենների ու թթվածնի միացությունները ստացվում են անուղղակի ճանապարհով: Ֆտորից բացի բոլոր հալոգեններն առաջացնում են օքսիդներ, որոնցում հալոգենները դրսևորում են \(+1\)-ից \(+7\) օքսիդացման աստիճաններ:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015