Տեսություն

Քալկոգենների ընդհանուր բնութագիրը:
Մենդելեևի պարբերական աղյուսակի \(VIA\) խմբի տարրերն են՝
 
     Թթվածին                                          Ծծումբ                                              Սելեն            
000183.jpg      arch.gif    arch.gif
 
      Տելուր                                                Պոլոնիում
000359.jpg      jhgyj.gif
 
\(VIA\) խմբի առաջին չորս անդամը` թթվածինը (հատկություններին դուք ծանոթ եք \(8\)-րդ դասարանի դասընթացից), ծծումբը, սելենը և տելուրը ոչ մետաղներ են, որոնց անվանում են քալկոգեններ (հանքածին):
 
Քալկոգենները բնության մեջ հանդիպում են մետաղների հետ առաջացրած միացությունների ձևով:
 
Օրինակ
Ծծմբի միացություններ` (սուլֆիդներ) երկաթի երկսուլֆիդ` FeS2, կապարի\((II)\) սուլֆիդ` \(PbS\), ցինկի սուլֆիդ՝ \(ZnS\) և այլն:
Pirit21.jpg     2036.jpg     download (6).jpg
 
Պիրիտ՝ FeS2                            Կապարափայլ՝ \(PbS \)                 Ցինկի խաբուսակ՝ \(ZnS\)
 
 
Սելենը և տելուրի միացություններ՝ սելենիդներ և տելուրիդներ:
 
99_99_Zinc_Selenide_Znse_Coating_Material.JPG    Coloradoite_thumb[5].jpg
 
Ցինկի սելենիդ՝ \(ZnSe \)                        Սնդիկի տելուրիդ՝ \(HgTe\)
  
 
Ուշադրություն
Պոլոնիումը ռադիոակտիվ է և բնության մեջ չի հանդիպում:
Քալկոգենների ատոմների արտաքին էլեկտրոնային շերտում գտնվում է \(6\) էլեկտրոն:
Screenshot_6.png
Քալկոգենների առավելագույն վալենտականությունը միացություններում համընկնում է խմբի համարին և հավասար է վեցի, բացառությամբ թթվածնի, որը որպես կանոն երկվալենտ է:
 
\(VIA\) խմբի տարրերի որոշ բնութագրիչները
 
Քիմիական տարր
Էլեկտրաբացասականությունն
  ըստ Պոլինգի  ցուցնակի
Ատոմի
շառավիղ,
նմ 
Տարածվածությունը
Երկրի կեղևում,
զանգված. բաժին,%
Կարևոր օքսիդացման
աստիճանները
\(O\)  \((Z = 8)\)\(3,5\)
  
\(0,066\)
\(47\) \(–2\)
\(S (Z = 16\)\()\)\(2,6\)\(0,104\)\(0,05\)\(–2, +4, +6\)
\(Se (Z = 34)\)
\( \) 
\(2,5\)
\( \) 
\(0,160\)
\(5 · 10-6\)\(–2, +4, +6\)
\(Te (Z = 52\)\()\)\(2,1\)\(0,17\)\(1 · 10-7\)\(–2, +4, +6\)
\(Po (Z=84)\)\(2,0\)
տվյալներ չկան
-\(–2, +2, +4, +6\)

Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է \(VIA\) խմբի տարրերի ատոմների  էլեկտրոնային շերտերի թիվը, և հետևաբար մեծանում են այդ խմբի տարրերի ատոմների շառավիղները, որի հետևանքով ոչ մետաղական հատկությունները թուլանում են, մետաղական հատկությունները` ուժեղանում:
 
Քալկոգենների  ատոմների էլեկտրոմային  բանաձևերը՝
 
Screenshot_8.png
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015