Տեսություն

Ծծմբական թթվի քիմիական հատկությունները:
h2so4_molecule_sm.gif
 
Ծծմբական թթուն  ուժեղ երկհիմն թթու է, ջրում լուծելիս դիսոցվում է երկու փուլով`
 
H2SO4 H +HSO4HSO4  H+ + SO42
 
Առաջին փուլում միջին կոնցենտրացիաների դեպքում դիսոցվում է \(100\) %-ով, իսկ երկրորդ փուլում \(≈ 70 \)%
 
Ծծմբական թթվի ջրային նոսր լուծույթը՝ նոսր ծծմբական թթուն, օժտված է թթուներին բնորոշ ընդհանուր հատկություններով, այն փոխազդում է՝
 
1. միայն ջրածնից ձախ գտնվող մետաղների հետ՝ ջրածնի անջատմամբ.
 
download-(4).png
 
Օրինակ
download (1).jpg
 
Fe+H2SO4(նոսր)=FeSO4+H2Mg+H2SO4(նոսր)=MgSO4+H2
  
2. հիմհային օքսիդների հետ:
Օրինակ
download (5).jpg
 
CuO+H2SO4=CuSO4+H2O
 
3. հիմքերի հետ:
Օրինակ
hqdefault.jpg
 
Ni(OH)+H2SO4=NiSO4+2H2O2
 
4. աղերի հետ:
Օրինակ
images.jpg
 
Ba(NO3)+H2SO4=BaSO4+2HNO32
Ջրում և թթուներում չլուծվող BaSO4-ի առաջացումը համարվում է ծծմբական թթվի և լուծելի սուլֆատների հայտաբերման որակական ռեակցիան:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015