Տեսություն

Խիտ ծծմբական թթվի հատկությունները:
download (3).jpg 
 
Ուշադրություն
Խիտ ծծմբական թթուն իր հատկություններով խիստ տարբերվում է նոսր ծծմբական թթվից:
Խիտ ծծմբական թթվի համար հատկանիշական է այն, որ օքիդացնող և ջուր խլող նյութ է:
Օրինակ՝ եթե բաժակում խառնենք մանրացված շաքարը խիտ ծծմաբական թթվի հետ, ապա շաքարը կածխանա: Այս դեպքում ծծմբական թթուն իրեն առաջին հերթին որպես ջուր խլող նյութ է դրսևորում, ապա` որպես օքսիդիչ:
 
19.gif
             Շաքարի ածխացումը խիտ ծծմբական թթվով
 
C12H22+H2SO4=12C+H2SO411H2O
 
Խիտ ծծմբական թթվի օքսիդացնող հատկությունը վառ արտահայտվում է մետաղների հետ փոխազդելիս:
 
Կախված ռեակցիայի ընթանալու պայմաններից և մետաղի ակտիվությունից` խիտ ծծմբական թթուն վերականգնվում է մինչև ծծմբային գազ, ծծումբ կամ ծծմբաջրածին:
 
sizethumbnail.jpg Screenshot_5.png
 
Ոչ ակտիվ մետաղների հետ փոխազդեցության օրինակներ՝
 
images (2).png
 
 
download (6).jpg
 պղնձի և խիտ ծծմբական թթվի
          փոխազդեցությունը
 
Ակտիվ մետաղների հետ փոխազդեցության օրինակ`
 
8Na+5H2SO4=4Na2SO4+H2S+4H2O
 
download (7).jpg
 նատրիումի և խիտ ծծմբական թթվի
            փոխազդեցությունը
 
 
Խիտ ծծմբական թթուն որպես ուժեղ օքսիդիչ տաքացման պայմաններում փոխազդում է որոշ ոչ մետաղների հետ.
Օրինակ
С + 2H2SO4=   CO2 + 2SO2 + 2H2OS +  2H2SO4=   3SO2 + 2H2O
Ծծմբական թթվի աղերը կոչվում են սուլֆատներ, վերջիններից առավել մեծ նշանակություն ունեն՝
 
1. պղնձարջասպը` CuSO45H2O, օգտագործվում է գյուղատնտեսության մեջ` որպես բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու միջոց:
 
images (14).jpg
                 
2. անգլիական կամ դառը աղը` MgSO4 7H2O, կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական:
 
download (11).jpg
                        

3. գլաուբերյան աղը` Na2SO410H2O, օգտագործվում է բժշկության մեջ:

Sol-dlja-pohudenija-otzyvy.jpg
 
 
4. երկաթարջասպը` FeSO4 7H2O , օգտագործվում է գյուղատնտեսության մեջ` որպես թունաքիմիկատ, թանաքի պատրաստման, փայտի մշակման համար:
 
kuporos-zheleznyy-500x375.jpg
 
 
5. գիպսը` CaSO4 2H2O, օգտագործվում է շինարարության, ճարտարապետության, բժշկության, քանդակագործության մեջ:
 
download (12).jpg
 
 
6. կալիումի սուլֆատը` K2SO4, կալիումական պարարտանյութ:
 
images (15).jpg
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015