Տեսություն

Ծծմբի(VI) օքսիդ:
Ծծմբի\((VI\)\()\) օքսիդ` SO3 (ծծմբական անհիդրիդ):
 
57116626.png   sulfur-trioxide-3d-vdw.png
SO3-ի մոլեկուլի կառուցվածքը                        SO3-ի մոլեկուլի մոդելը
Ֆիզիկական հատկությունները:
Օդում «ծխում» է, ուժեղ կլանում է խոնավություն, պահում են զոդված անոթներում:
 
vodorod.jpg
   զոդված անոթներ
 
\(17°C\)-ից բարձր ջերմաստիճանում անգույն ցնդող հեղուկ է: \(17°C\)-ից ցածր ջերմաստիճանում փոխարկվում է սպիրակ բյուրեղական նյութի:
Ստացումը:
Ծծմբի\((VI)\) օքսիդը ստացվում է կատալիզատորի \((\)V2O5\()\) ներկայությամբ բարձր ջերմաստիճանում ծծմբի\((IV)\) օքսիդն օքսիդացնելիս՝
 
2SO2+O2V2O5t°2SO3
Քիմիական հատկությունները:
SO3-ը բուռն կլանում է ջուրը՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և առաջացնում ծծմբական թթու.
                                     
SO3+ H2O = H2SO4+ Q       
           
Ծծմբական անհիդրիդը թթվային օքսիդ է և փոխազդում է հիմքերի, հիմնային օքսիդների հետ.

2NaOH +SO3= Na2SO4 + H2ONaOH + SO3= NaHSO4BaO + SO3= BaSO4
 
sulfat-natriya-prirodnyj-c500x300.jpg   gidrosulfat-natriya_d3bdfe79af4695d_720x650_1.jpg
Նատրիումի սուլֆատ՝ Na2SO4                                    Նատրիումի հիդրոսուլֆատ՝ NaHSO4           
SO3-ը լավ է լուծվում անջուր ծծմբական թթվում: Ստացված լուծույթը կոչվում է օլեում:
0c7c6d7740b7f0218a154f2996fd12ad.jpg
      օլեում
 
SO3-ը ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է՝ անջատելով թթվածին, ինչով էլ պայմանավորված է նրա օքսիդացնող հատկությունը: 
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015